Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՕՖՇՈՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ` ՙՄԻՄԻՆՈ՚ ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)

Արխիվ 12-16

ՕՖՇՈՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
(ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ`
ՙՄԻՄԻՆՈ՚ ՖԻԼՄԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)


Сам подбирай колор, сам и крась.
А меня здесь нет!


ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Վարչապետն էլ հրաժարական տվեց գնաց, իսկ Աշոտ Սուքիասյանն այդպես էլ չկա ու չկա:

% % %
IT ՈԼՈՐՏԻ ՈԳՈՎ

Ըստ քաղտեխնոլոգների` վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հրաժարականով ոչ իշխանական քառյակին ստարտային վիճակից ռեստարտ արեց ու հեռացավ:


% % %
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԳԸ`
ՔԱՌՅԱԿԻՆ


Ես գնում եմ` լաց չլինեք, արտասուքով թաց չլինեք:


% % %
ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ`
ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ
ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ԱՐՅՈՒՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Թող իմ արյունը վերջինը լինի:


ԶԱՏԻԿԸ ԿՏՐՈՒՄ Ա

Ըստ սննդի անվտանգության տեսչության ղեկավար Աբրահամ Բախչագուլյանի` դեկտեմբերին ներկրված ժամկետանց ձվերը վաճառքից կհանվեն միայն սուրբ Զատիկից հետո` մեռելոցին:


% % %
ՇՊԻՈՆ ՕՆՈՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Ըստ Աշոտ Մանուչարյանի` Ժիրայր Լիպարիտյանի կողմից Վազգեն Մանուկյանի բացահայտմամբ` Հայաստանում լյուստրացիայի օրենքը սկսեց գործել:


% % %
ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սահմանադրական դատարանի որոշումը իրագործելուց հետո, սեպտեմբերի 30-ից պարտադիր կուտակայինը կփոխարինվի հարկադիր կուտակայինով:


% % %
ԻՆՁ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ

Ըստ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի` Անդրանիկ Արզումանյանը Օպերայի տնօրեն չի ընտրվել, այլ տեղապահ է նշանակվել մինչեւ Հասմիկ Պողոսյանին գործից հանեն:


% % %
ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԵՐԳԸ ՄԻՊ-Ի ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Ախ, իմ թեւը վիրավոր է, չեմ կարող թռչել:


% % %
ՀԻՆ
ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻՆ)


Սեփական զենքը Ադրբեջանին ծախողը ուրիշի բանակին կկերակրի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ