Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԳԻՇԵՐՕԹԻԿԻ ՏՆՕՐԵՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ

Արխիվ 12-16

ԳԻՇԵՐՕԹԻԿԻ ՏՆՕՐԵՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍՎԵԼ

Օրերս լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանը գիշերօթիկի երեխաների նկատմամբ բռնության ամենակոպիտ ձեւերն է կիրառում` նրանց խփելով ոտքերով: Իսկ դպրոցի աշխատակիցների խոսքով` տնօրեն Գ.Մարգարյանն անհարգալից է նաեւ իրենց նկատմամբ եւ նույնիսկ հաշմադամություն ունեցող աշխատակցին անվանում է "չոլախ շուն":

Վերոնշյալի հետ կապված` փորձեցինք կապվել գիշերօթիկի տնօրենի հետ, սակայն ամբողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել վերջինիս հետ:

Նշենք, սակայն, որ Ոստիկանության Կոտայքի բաժնում գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի կողմից թե՛ երեխաների, թե՛ աշխատակիցների նկատմամբ բռնություններ կիրառելու, ինչպես նաեւ երեխաների սննդի գումարները յուրացնելու վերաբերյալ մամուլի հրապարակմանը ոստիկանությունն ընթացք է տվել: Կոտայքի բաժնում  հետաքննություն է սկսվել: Այս մասին տեղեկացանք Ոստիկանության լրատվական ծառայությունից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ