Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱ՞ՐԴ ԵՆ ԾԵԾՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱ՞ՐԴ ԵՆ ԾԵԾՈՒՄ

Ըստ ՄԻՊ մամուլի ծառայություն տարածած  երեկվա հաղորդագրության`32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին եւ հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել եւ հայհոյել: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. "Մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում Արման Գասպարյանն իր մեքենայով ընկերոջը տարել է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո նրան հրավիրել են սենյակ, որտեղ ներկա են եղել համազգեստով 4-5 անձիք եւ բռնություն գործադրել նրա հանդեպ": Թե որքանով է վերոնշյալը համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարզել Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանից.

- Դեպքի վերաբերյալ մեկնաբանություն կանենք վաղը, հիմա միայն կարող եմ ասել, որ դեպքի կապակցությամբ տարվում է ծառայողական քննություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ