Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

"ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԵՆՑ ԲԱՆՏԻՑ ՆՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ԵՂԲԱՅՐՆ ԷԼ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՏՂԱՅԻՆ"

Արխիվ 12-16

"ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ՀԵՆՑ ԲԱՆՏԻՑ ՆՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱԾ ԵՂԲԱՅՐՆ ԷԼ ԹԱՔՑՆՈՒՄ Է ՏՂԱՅԻՆ"

Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 14-ամյա Արեւշատ Զախարյանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել: Թե երբ եւ ինչ պայմաններում է մանկատան սանը հեռացել, փորձեցինք պարզել Գավառի մանկատան փոխտնօրեն Համլետ Բեսալյանից, ով մասնավորապես նշեց.

- Արեւշատը երեք ամիս է, ինչ մեր մանկատանն էր, գարնանային արձակուրդների ընթացքում, ինչպես հետագայում պարզեցինք, կալանավայրից նոր դուրս եկած եղբայրը եկավ տարավ, հետո ետ բերեց, հետո փաստորեն` տարավ: Այս պահի դրությամբ ես ոչ մի  հստակ բան ասել չեմ կարող, մի բան է միայն պարզ` եղբայրն է նրան համոզել, որ լքի մանկատունը եւ, համոզված եմ, որ հենց բանտից նոր դուրս եկած եղբայրն էլ թաքցնում է տղային: Մեր միակ մտավախությունն այն է, որ եղբայրը, քանի որ նոր է ազատվել բանտից, վախենում ենք` հանկարծ երեխայի գլուխը հիմարություններով չլցնի, սխալ ուղու վրա չտանի:

- Ինչո՞վ եք վստահ, որ հենց եղբայրն է թաքցնում:

- Վստահ ենք, որովհետեւ ապրիլի 1-ի երեկոյան մանկատան տնօրենը խոսել է եղբոր հետ, որը նախ ներողություն է խնդրել, ապա խոստացել, վաղը` այսինքն ապրիլի 2-ին կվերադարձնի: Բայց, ինչպես երեւում է, խոստումը դրժել է, տնօրենը գնացել է Հրազդան, որտեղ վերջիններս ապրել եւ գիշերել էին, բայց այնտեղ չի գտել: Մենք կարծում ենք, որ եղբայրը ամեն ինչ կանի, որ թաքնվի` մտածելով, որ իր հետ կապված խնդիրներ կառաջանան: Եթե այդ վախը չլիներ, հետ կբերեր: Մեզ թվում է` դեռ կշարունակի թաքնվել: Բայց ամեն դեպքում, ոնց էլ լինի` երեխային էլ եղբոր հետ կգտնեն, դա ընդամենը ժամանակի խնդիր է: Ըստ երեւույթին, եղբայրը հիմա ավելի է վախենում է, քանի որ գիտի, որ ոստիկանությունն էլ է Արեւշատին փնտրում եւ վախենալով իրավական պատասխանատվությունից` խուսափում է երեխային վերադարձնել:

Անդրադառնալով երեխայի բնութագրմանը` փոխտնօրենն ասաց.

- Շատ ինքնամփոփ, լռակյաց տղա է, դժվարությամբ է դպրոց գնում: Միջակ ընդունակությունների տեր երեխա է: Նման ինքնամփոփ պահվածքի վրա ազդել է մորը վիճակը, որը հոգեկան հիվանդ է եւ ապրում է Հրազդանում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ