Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԱԿԻՑ ՐԱՖՖԻՆ «ՈՆՑ ՈՒԶՈՒՄ Է» ԹՈՂ ԴՈՒՐՍ ԳԱ

Արխիվ 12-16

ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԱԿԻՑ ՐԱՖՖԻՆ «ՈՆՑ ՈՒԶՈՒՄ Է»
ԹՈՂ ԴՈՒՐՍ ԳԱ


Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները, կարծես թե, որոշել են հնարավորինս լուռ մնալ ու սպասել քաղաքական նոր «հրավառության»: Այս իրավիճակում նրանք փորձում են վերոնշյալ ուժերի ղեկավարներից առաջ չընկնել` մեկնաբանություններ ու հայտարարություններ անելով, քանի որ իրենք էլ չգիտեն, թե ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» կամ ՀԱԿ-ի ղեկավարների մտքին հիմա ինչ կա: Դե, իսկ նրանց մտքի թռիչքն էլ պատճառահետեւանքային ուղիղ կապ ունի նախագահականից սպասելիքների հետ, թե ում ինչ «չալաղաջ» պաշտոն կհասնի, եւ ով կմնա ձեռնունայն: Ձեւավորված ոչ իշխանական ուժերի «քառյակը», ինչպես քաղաքական զարգացումներն են ցույց տալիս, հնարավոր է լքի ՀՅԴ-ն, որը որոշ աղբյուրների համաձայն, բոլորովին էլ անընդունելի չի համարում իրենց կողմից կառավարությանն անդամակցումը, էլ չասենք, որ ՀՅԴ ղեկավար կազմը պատրաստվում է հանդիպել ՀՀ նախագահի հետ: Թե ինչպե՞ս է «Ժառանգությունը» վերաբերվում գործընկերոջ` ՀՅԴ-ի պաշտոնասեր քայլերին, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻՑ, սակայն.
- Ես այսպիսի հարցերից ոչ մեկին չեմ պատասխանելու, որովհետեւ այսօր Րաֆֆին (ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Ր.Հովհաննիսյանը- Հ. Ս.) ամեն ինչի մասին կխոսի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ