Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԸ

Արխիվ 12-16

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՇՏԸ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ հայտարարել է, թե ՀՀ կառավարությանն անդամակցելն անընդունելի չի համարում: Հարկ է նկատել, որ  հինգշաբթի օրը նա հանդիպում կունենա  ՀՀ նախագահի հետ: Թե ինչ է սա նշանակում,  եւ արդյոք ոչ իշխանական մյուս ուժերը այսուհետ կհամագործակցեն ՀՅԴ-ի հետ, ճշտեցինք Երեւանի ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության ավագանի, ՙԺառանգության՚ քարտուղար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ.
-Քաղաքական բոլոր ուժերի հետ համագործակցությունն իսպառ մերժելու մասին խոսք լինել չի կարող: Այլ բան է, որ քաղաքական ուժերի քաղաքական կեցվածքի փոփոխությունը կփոխի համագործակցության հարթությունն ու դաշտը: Բնականաբար, ընդդիմադիր եւ իշխանական ուժերի միջեւ համագործակցություն, լավագույն դեպքում, կարող է տեղի ունենալ երկրի ու հասարակության համար կենսական խնդիրների շուրջ, եթե համագործակցության եզրեր լինեն: Իսկ իշխանափոխության վերաբերյալ համագործակցություն օբյեկտիվորեն տեղի չի կարող ունենալ: Դա նույնն է, եթե ընդդիմադիր ուժերը ՀՀԿ-ի հետ քննարկեն իշխանափոխություն անելու հարցը: Որեւէ քաղաքական ուժի` կոալիցիա մտնելու դեպքում, անշուշտ, օբյեկտիվորեն փոխվելու է մոտեցումը:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ