Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՆԿԱՐՈՂ ԵՆ

Արխիվ 12-16

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ԱՆԿԱՐՈՂ ԵՆ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական  շփման գծի հարավարեւելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողությունը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների եւ նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) եւ 6 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Թե ինչ վիճակ է ներկայումս սահմանին` ճշտեցինք ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ.
- Սահմանագծում իրավիճակն արմատապես չի փոխվել: Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը եւ փորձեր է անում ներթափանցել մեր տարածք, սակայն մշտապես ստանում է համապատասխան հակահարված:
- Ինչպես են արձագանքում այս ամենին համապատասխան միջազգային կառույցները:
- Միջազգային կառույցներին շատ ենք դիմել: Բաքուն չի ցանկանում որեւէ քայլ կատարել` վիճակը կայունացնելու համար: Ներկա դրությամբ միջազգային կառույցներն ի վիճակի չեն որեւէ բան փոխել:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ