Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍՊԱՆՎԱԾ ՀՈԳԻ ԵՎ ՍԱՏԿԱՑՎԱԾ ՙՍՏԵՐՎԱ՚

Արխիվ 12-16

ՍՊԱՆՎԱԾ ՀՈԳԻ ԵՎ ՍԱՏԿԱՑՎԱԾ ՙՍՏԵՐՎԱ՚


Այս հանցագործության իրական զոհերը մանկահասակ երկու երեխաներ են: Աստված չանի, որ նրանք երբեւիցե կարդան իրենց հոր վերաբերյալ մեղադրական դատավճիռը, որպեսզի չանիծեն իրենց կյանք տված կնոջը...

ՙԿԱՊԻ ՄԵՋ Է ՍՏԵՐՎԱՆ...՚

Արտյոմ Ղազարյանը խեղդամահ էր արել իր կնոջըª Ցողիկին: Շուրջ 15 րոպե սեղմել ու սեղմել էր կոկորդը: Նայել էր նրա աչքերին, լսել էր նրա խռխռոցը եւ 15 երկար րոպեներ սեղմել ու սեղմել էր իր երեխաների մոր կոկորդը...
Դաժան է, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր տեղի ունենալ գազանության նման դրսեւորում: Դժվար էր, մինչեւ...
Այդ գործով վկաներ Հ. Ակուլյանի եւ Ս. Սահակյանի ցուցմունքները, իմ համոզմամբ, դատարանի վրա ավելի հզոր ազդեցություն պետք է թողնեին, քան տասնյակ պաշտպան փաստաբանների իրավաբանական ելեւէջերը:
Հ. Ակուլյանը դատարանին պատմել էր, որ 2013-ի մարտին ՙՕդնոկլասսնիկիով՚ ծանոթացել էր ՙՍտերվա՚ անվամբ գրանցված մի աղջկա հետ եւ սկսել շփվել նրա հետ: Մեկ ամիս անց նրանք հանդիպել էին. աղջիկը ներկայացել էր որպես Սվետա: Սվետան, նույն ինքը Ցողիկը, ասել էր, որ ինքը Ռուսաստանի Դաշնությունից  է եւ հյուր է եկել Հայաստան: Երիտասարդ կինը  չէր ասել, որ ամուսնացած է, սակայն Հ. Ակուլյանը հետո է իմացել, որ ՙՍվետան՚ ամուսնացած է, ունի 2 երեխա: Այդ վկան հայտնել էր նաեւ, որ ծանոթությունից շատ կարճ ժամանակ անց ինքը ՙՍվետային՚ պարտքով 100.000 դրամ էր տվելª իբր երեխայի բուժման համար...
Այդպես էր իրենց հարաբերությունները դատարանում ներկայացրել Հ. Ակուլյանը:
Անհամեմատ ավելի ՙհարուստ՚ ցուցմունք էր տվել Ս. Սահակյանը. 2013-ի մայիսի կեսերին նրան էր մոտեցել մի կին եւ խնդրել էր տաքսի ծառայություն մատուցել իրեն: Ծանոթացել էին. կինը ներկայացել էր որպես Ցողիկ, փոխանակվել էին հեռախոսահամարներով: Մի քանի օր անց Ցողիկի պատվերով նրան իր ավտոմեքենայով տարել էր Մասիս քաղաք: ՙՃանապարհին Ցողիկը հետաքրքրվել էր, թե քանի տարեկան եմ, որտեղ եմ ապրում: Ցողիկի բջջային հեռախոսին զանգեր էին եղել: Ցողիկը հայերեն եւ ռուսերեն հայհոյանքներ էր տվել, ինձ էլ ասել, որ ՙբիվշի՚ մարդն է, ՙկազյոլը՚՚: Մեկ այլ հեռախոսազանգի Ցողիկը պատասխանել էր սիրալիր` ասելով.  ՙԿյանքս, երբ ետ գամ կզանգեմ` կհանդիպենք՚:
Ըստ այդ վկայիª Ցողիկը փորձում էր շատ ավելի մտերիմ հարաբերություններ ունենալ նրա հետ...

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` ԸՍՏ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ

Արտյոմ Վրեժի Ղազարյանը 2006 թվականին աշխատելու էր մեկնել է Ռուսաստան:  2009-ից փաստացի ամուսնական կյանք էր վարել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Ցողիկ Այվազյանի հետ: Ռուսաստանի Դաշնությունում բնակության եւ հաշվառման կանոնները խախտելու համար 2012-ին Արտյոմը արտաքսվել էր եւ  վերադարձել էր Արթիկ: Շուտով Հայաստան էր եկել նաեւ Ցողիկը` իրենց երկու մանկահասակ երեխաների հետ: Ցողիկն ամուսնուն տեղյակ չպահելով` տնից հաճախակի բացակայում էր, տուն էր վերադառնում` ոգելից խմիչք օգտագործած: Արտյոմի մոտ խանդ է առաջանում, հետոª կասկածներ: Սկսվում են ՙհետախուզական՚ միջոցառումները, որոնց արդյունքում...
Ըստ մեղադրանքիª ՙ2013-ի հունիսի 1-ին, ժամը 00:30-ի սահմաններում, գտնվելով թեթեւ աստիճանի ալկոհոլային հարբած վիճակում` Արտյոմ Ղազարյանը մեղադրանքներ է ներկայացրել կնոջը,  ի պատասխան` Ցողիկ Այվազյանը հեգնել եւ ծաղրել է նրան, որից Արտյոմ Ղազարյանը զայրացել է եւ Ցողիկ Այվազյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, տեղից բարձրանալով եւ մոտենալով աթոռին նստած կնոջը` ձեռքերով բռնել է նրա պարանոցից եւ սկսել է սեղմել: Նրանից ազատվելու համար Ցողիկ Այվազյանը սեղանի վրա եղած խոհանոցային դանակով մեկական անգամ հարվածել է ամբաստանյալ Արտյոմ Ղազարյանի աջ ազդրի միջին շրջանի առաջային մակերեսին եւ որովայնի առաջային պատին` մակերեսային վերքերի ձեւերով պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Սակայն ամբաստանյալ Արտյոմ Ղազարյանը շարունակել է սեղմած պահել Ցողիկ Այվազյանի պարանոցը, գցել է հատակին եւ շուրջ 10-15 րոպե տեւողությամբ կոկորդը սեղմելով` խեղդամահ է արել նրան...՚:
ՙԼրացնելով՚ մեղադրական եզրակացության նկարագրական մասը` Արտյոմը պատմել էր. ՙՑողիկը նստած էր: Ես աջ կողմից մոտեցել եմ Ցողիկին, աջ ձեռքի արմնկային ներսային հատվածով բռնել եմ նրա պարանոցից, ուժեղ սեղմելու համար ձախ ձեռքով բռնել եմ նր աջ ձեռքը: Ցողիկն աթոռից ընկել էր հատակին, ես էլ նրա հետ: Հատակին ընկած վիճակում Ցողիկը սկսել էր թպրտալ, շարժել էր ձեռքերն ու ոտքերը: Շուրջ 10-15 րոպե ես աջ ձեռքի արմունկի ներսային մասով, որը Ցողիկի կոկորդի վրա է եղել, սեղմել եմ Ցողիկի պարանոցը, իսկ ձախ ձեռքով բռնել եմ նրա աջ ձեռքի դաստակը եւ խեղդել նրան...՚:
Արտյոմը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Սպանություն կատարելու համար: Նա մարդ է սպանել: Այնուամենայնիվ, հարցը մնում է. ու±մ է խեղդել Արտյոմը...

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ