Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍՏԱՑՎԱԾ ՈՂՋ ՀԱՍՈՒՅԹԸ ՓՈԽԱՆՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԵՐԻՈՅ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑՎԱԾ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՆ

Արխիվ 12-16

ՍՏԱՑՎԱԾ ՈՂՋ ՀԱՍՈՒՅԹԸ ՓՈԽԱՆՎԵՑ ՀԱՅՈՑ ԲԵՐԻՈՅ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՑՎԱԾ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՆ

Քեսաբի հայերի տարհանման հարցը թերեւս մնում է ամենակարեւոր եւ հրատապ թեմաներից մեկը: Հարկ է նկատել, որ տեղի հայությանն աջակցելու համար Հայաստանում տարբեր կազմակերպություններ դրամահավաքներ են կազմակերպում, սակայն թե ինչպես են վատնվում այդ գումարները կամ ում են փոխանցվում մնում է հարցական:

Այսպիսով, դեռ ապրիլի 6-ից  «Մայրաքաղաքը Յուրաքանչյուրիս» եվ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունները Քեսաբից տարհանված հայերին աջակցելու համար բարեգործական դրամահավաք են կազմակերպել: Իսկ այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 14:30 ին դրամահավաքից ստացված ողջ հասույթը  վերոնշյալ կառույցների անդամները փոխանցեցին Հայոց Բերիոյ Թեմի Առաջնորդարանի կողմից բացված հաշվեհամարին: Գումարը փոխանցվեց Կասկադի հարևանությամբ գտնվող Converse Bank-ի միջոցով:

Ինչպես նշեց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպության նախագահ Սևան Աղաջանյանը. «Դրամահավաքն անցկացվել է երեք օր, ստացված ողջ հասույթն ուղարկել ենք Հայոց Բերիոյ Թեմի Առաջնորդարանի կողմից բացված հաշվեհամարին: Մենք մեծ ցանկություն ոնենք աջակցելու մեր հայրենակիցներին, Քեսաբից տարհանված հայերը պետք է իմանան, որ եթե ոչ ֆիզիկապես ապա հոգեպես իրենց հետ ենք: Կարծում եմ, որ դրամահավաք իրականացնող ցանկացած կազմակերպություն պետք է հետեւի մեր օրինակին` գործի պարզ ու թափանցիկ: Այս երեք օրվա ընթացքում հասկացա մի բան, որ բոլորն էլ սրտացավ են քեսաբահայերի համար, սակայն սոցիալական ծանր վիճակը շատերին թույլ չի տալիս մեծ նվիրատվություններ կատարել: Ամեն դեպքում դրամահավաքին մասնակցած յուրաքանչյուր անձի շնորհակալություն ենք հայտնում»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ