Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՑ

Արխիվ 12-16

ԲՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՑ


Այս մասին ասվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հաղորդագրության «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի նախագահի աշխատակազմից ստացել է քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման պաշտոնական հրավեր:Ի դեպ ԲՀԿ

նախագահի հետ հանդիպմանը մասնակցելու են Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«ԲՀԿ-ն հանդիպման է գնում երկրում էական փոփոխություններ իրականացնելու օրակարգով: ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացնել ժողովրդի մոտ կուտակված եւ երկրի առաջ ծառացած հրատապ խնդիրների ցանկը եւ դրանց շուրջ ԲՀԿ մոտեցումները:

ԲՀԿ-ն հանդիպման մասին տեղյակ է պահել ոչ իշխանական քառյակի իր գործընկերներին, եւ հանդիպումից հետո նրանց տեղեկացնելու է արդյունքների մասին:

ԲՀԿ տեղեկացնում է նաեւ, որ կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը ԲՀԿ օրակարգում չկա»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ