Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Եվրոպան անհանգստացած է աղանդներով

Արխիվ 12-16

Եվրոպան անհանգստացած է աղանդներով

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր Ռ. Սելի «Անչափահասների պաշտպանությունը աղանդների ազդեցությունից» զեկույցը: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ԵԽԽՎ անդրադառնում է աղանդներին և դրանց վտանգավոր ազդեցությանը, հատկապես երեխաների վրա: Իմ դիրքորոշումը ներկայացրել եմ նաև հանձնաժողովում: Մենք պետք է հստակ սահմանենք «աղանդ /սեկտա» հասկացությունը, որպեսզի որևէ հատում չունենանք խղճի ազատության իրավունքի հետ: Սակայն փաստենք, որ առաջին անգամ է, որ նման կոշտ ձևակերպումներով զեկույց է ներկայացվում, որը արդեն նշան է, որ Եվրոպան սկսում է անհանգստանալ աղանդների տարածման և սխալ ազդեցության մասին:
Տեսնենք, թե քննարկման արդյունքում վերջնական ինչպիսի տեսք կունենա զեկույցը:

ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ