Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԸ ՍԿՍՎԵԼ Է ՈՒ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ

Արխիվ 12-16

ՀՀԿ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԸ ՍԿՍՎԵԼ Է ՈՒ ԴԵՌ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ


Րոպեներ առաջ սկսվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը` մի փոքր ուշացումով: Մինչ ՀՀ նախագահի ժամանումը այնտեղ էր արդեն գտնվում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նախարարների պաշտոնակատարները: Նիստն արդեն սկված է եւ րոպեներ անց կտեղեկանանք, թե ով է ՀՀ 13-րդ վարչապետը: Թեպետ ՀՀԿ-ական կուլիսներում կատակում են, որ այսօր այդպես էլ ՀՀ նորընտիր վարչապետի անունը չի հրապարակվի, մինչդեռ հայտնի կդառնան մի քանի նոր նախարարների անուններ, մասնավորապես իր պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Լրագրողները դեռեւս սպասում են ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, մինչդեռ որոշ լրատվամիջոցներ ապատեղեկատվություն են տարածում, թե նիստն ավարտվել է եւ Է.Շարմազանովն արդեն իսկ արել է սպասված հայտարարությունը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ