Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿԼԻՆԻ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Արխիվ 12-16

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿԼԻՆԻ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ինչպես հայտնի է երեկ տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր նիստը ու թեեւ պաշտոնապես վարչապետի անունը կհայտարարվի երկուշաբթի, ինչպես արդեն հայտնել էինք,  քաղաքական վերնախավում գրեթե համոզված են, որ ՀՀ վարչապետ կնշանակվի Հովիկ Աբրահամյանը: Մինչ երկուշաբթի նոր վարչապետի հետ համագործակցության կառավարության, այսինքն կոալիցիա մտնել չմտնելու վերաբերյալ իրենց պատասխանները կտան ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ամենայն հավանականությամբ ՀՅԴ-ն կունենա կառավարությունում մեկ-երկու ներկայացուցիչ եւ ընդդիմությունից կվերադառնա իշխանության մեջ: Դա սպասվում էր, քանի որ ակնհայտ էր, որ կարկառուն դաշնակցական Վահան Հովհաննիսյանին հենց այնպես դեսպան, այն էլ Գերմանիայի նման կարեւոր երկրում, չէին նշանակի: Իսկ երեկվա քառյակի առաջնորդի նիստին, ՀՅԴ-ի չմասնակցելը առավել քան խոսուն փաստ է: Որպես ՀՅԴ ներկայացուցիչ, կառավարությունում, տրվում է Դավիթ Լոքյանի անունը, վերջինս փորձ ունի աշխատելու ինչպես գործադիր այնպես էլ օրենսդիր իշխանության մեջ: Հիշեցնենք, որ ԱԺ-ում Դ. Լոքյանը ղեկավարում  էր նաեւ մազութի գործով ժամանակավոր հանձնաժողովը: Նա երբեք իրեն  թույլ չի տվել քննադատել Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին: Ավելին որոշ տեղեկություններով Լոքյանը ՀՅԴ-ում ներքին ընդդիմություն էր, դեմ էր ՀՅԴ-ի ներկայիս երեւացող դեմքերի պոպուլիստական գործողություններին եւ արեւմտամետ խաղերին: Նշենք նաեւ, որ Դ. Լոքյանը որպես անձ ընդունելի է անձամբ Հովիկ Աբրահամյանի համար, իսկ Լոքյանի որդին Հ. Աբրահամյանի ամենանվիրված օգնականերից է: Բացի այդ, կարեւոր է նշել, որ Լոքյանը անձնապես լավ հարաբերություններ է պահպանել շատ հանրապետականների հետ եւ ունի հարգանք նրանց շրջապատում:

Ինչ վերաբերվում է ԲՀԿ-ին, ապա ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ն կոլաիցիա չի մտնի, սակայն կդադարի հանդես գալ ընդդիմադիր կեցվածքով եւ կվերադառնա այլընտրանքի դիրքերին:

Այս պարագայում սպասվում է վերջին շրջանի ներքաղաքական լարվածության կտրուկ նվազում, ինչը թույլ կտա նորանշանակ վարչապետին եւ նորաստեղծ կառավարությանը իրականացնել մի շարք ծրագրեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար:

Ինչ վերաբերվում է ընդդիմադիր դաշտին ապա այստեղ գործելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի ներսից պառակտված ՀԱԿ-ը եւ ծաղրածուի վերածված Րաֆֆի Հովհաննիսյանի <Ժառանգության> մնացորդները: Հավանաբար նրանց միջեւ կծավալվի պայքարը ընդդիմության դրոշակակիրը լինելու համար: Սակայն այդ դեպքում ԼՏՊ-ն եւս մեկ անգամ կճաշակի ԲՀԿ-ի հետ միավորվելու իր ֆիքս գաղափարի սխալ լինելու դառը պտուղները ու դա կբերի ՀԱԿ-ի ներքին հակասությունների աճին եւ հավանաբար վերջնականապես քաղաքական աղբանոց կտեղափոխվի ՀԱԿ-ը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ