Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՌՈՒՄԻՆԱՑԻ ԵՐԳԻՉԸ ԳՈՂԱՑԵԼ Է ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԼԱ ԼԱ ԼԵ» ԵՐԳԸ

Արխիվ 12-16

ՌՈՒՄԻՆԱՑԻ ԵՐԳԻՉԸ ԳՈՂԱՑԵԼ Է ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԼԱ ԼԱ ԼԵ» ԵՐԳԸ


Հեղինակային իրավունքների խախտելն ու գրագողությունը վերջին շրջանում կարծես սովորական երեւույթ է դարձել: Եթե նախկինում հայ երգիչ-երգչուհիներն էին արտասահմանյան երգիչների երգերը վերցնում ու հայերեն խոսքեր գրելով` ներկայացնում իրենցը, ապա այսօր հակառակ գործընթացն է տեղի ունենում: ՄԻնչեւ այսօր բազմաթիվ օրինակներ արդեն հայտնի են, հիմա հերթը Էրիկ Կարապետյանի «Լա լա լե» երգինն է:

«Տեսնես, կգա մի օր, երբ հեղինակային իրավուքնները կպաշտպանվեն ու այլազգի երգիչները օգտագործելով մեր երգերը ուղղակի կհարցնեն մեզ, կամ գոնե կնշեն, որ դա մեր երգն է...»,- երգիչ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է արել եւ ներկայացրել ռումինացի երգիչ Նիկոլա Գուտի կատարմամբ «Լա լա լե» երգի տեսահոլովակի ռումինական տարբերակը:

Ստորեւ ներկայացնում ենք երկու տեսահոլովակները, որտեղ ինքներդ նմանություններ կգտնեք:

Միայն նշենք, որ Նիկոլա Գուտի կատարմամբ «Լա լա լե» երգի տեսահոլովակը համացանցում հայտնվել է  2013 թվականին, իսկ Էրիկ Կարապետյանի երգը` 2010 թվականին, որը շատերի սիրելի հիթն է:


 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ