Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

"ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵԾ ՀՈՍՔ ԳԱԼԻՍ Է ՄԱՐԶԵՐԻՑ"

Արխիվ 12-16

"ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵԾ ՀՈՍՔ ԳԱԼԻՍ Է ՄԱՐԶԵՐԻՑ"

Չնայած նրան, որ Առողջապահության նախարարությունից նշում են, որ սուր շնչառական վարակների նվազում է գրանցվում, այնուամենայնիվ, համենայնդեպս  երեխաների շրջանում դեռեւս նկատվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության դեպքեր: Թե, ինչով է պայմանավորված այն, որ երեխաների շրջանում, փաստորեն վարակների նվազում այդպես էլ չի նկատվում, հարցով դիմեցինք ԱՆ պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ, բժիշկ-համաճարակաբան Լիաննա Թորոսյանին:

- Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպությունների սուր շնչառական վարակներով դիմելիության նվազում` համեմատած նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի հետ: Սակայն երեխաների դիմելիության աշխուժացումը մանկական պրոֆիլի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում շարունակվում է: Հարուցիչ Երեխաների դիմելությունը հիմնականում արձանագրվում է մարզերից, այնտեղից է սուր շնչառական վարակներով հիվանդ երեխաների մեծ հոսք գալիս: Սակայն, պետք է ասեմ ծանր դեպքեր չեն արձանագրվում, իսկ այն երեխաները, ովքեր դիմում են ստանում են համապատասխան բուժում եւ առողջացումով դուրս գրվում:

Անդրադառնալով մեծահասակների շրջանում վարակների տարածմանը մասնագետը նշեց.

- Մեծահասակների առումով կարելի ասել, որ ստացիոնարներում հատուկենտ դեպքեր են, վերակենդանացման բաժանմունքներում եւս չունենք վիրուսային թոքաբորոբերով հինանդներ: Այսինքն մեծահասակների առումով հարաբերական հանգիստ վիճակ է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ