Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

Դ.ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿԵՐՏԱԾ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ «SPARTACUS» ՆՈՐ ՖՈՏՈՇԱՐՔՈՒՄ

Արխիվ 12-16

Դ.ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿԵՐՏԱԾ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ «SPARTACUS» ՆՈՐ ՖՈՏՈՇԱՐՔՈՒՄ

 

Մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆՆ, ով վերջին շրջանում աշխատում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան, արդեն իսկ հասցրել է խաղալ «Աիդա» օպերայում` որպես Փարավոնի թիկնազոր, «Ալեկոյում»` որպես գնչու, «Անուշ»-ում` քահանա, գյուղացի, «Տրավիատայում»` մատուցող: Ինչպես նաեւ «Արշակ Բ» օպերայում` Բյուզանդիո դեսպանի դերն ու «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետում` որպես նահանգապետի թիկնազորի անդամ: Սակայն, սա չի նշանակում, որ մոդելինգը իր տեղը զիջել է դերասանական կարիերային, ինչը բազմիցս նշել է Դ. Ղարիբյանը: Այս առումով չուշացավ նրա հերթական անակնկալը մոդելինգի ոլորտից` «SPARTACUS» անունը կրող ֆոտոշարքի տեսքով: Նշենք, որ ֆոտոշարքի լուսանկարիչը ԱՆԴՐԱՆԿ ՄԱԼԽԱՍՅԱՆՆ է, ով Դ. Ղարիբյանին անմահացրել է իր տեսախցիկի առաջ հենց իր կերտած կերպարների հագուկապով: Այնպես որ, Օպերային թատրոնի աշխատանքը եւ մոդելինգը միայն առաջին հայացքից են անհամատեղելի, մինչդեռ դրանց համադրությունը իր ուրույն արդյունքն է տալիս:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ. Գ.- Դ.Ղարիբյանի նոր ֆոտոշարքին ծանոթացե՛ք ստորեւ.


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ