Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՈՉ ՈՔ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԴԱՌՆԱԼ 13-ՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Արխիվ 12-16

ՈՉ ՈՔ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԴԱՌՆԱԼ 13-ՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Երեկ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակում կայացավ Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի դռնփակ նիստը: Մինչ մամուլում ու հանրության շրջանում հնչում էր նոր վարչապետի անունն ու ժամանակից շուտ տեղեկատվություն տարածվում, նիստի ավարտին ակնկալիքները հօդս ցնդեցին: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ տեղեկացրեց, որ ՀՀ 13-րդ վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի օրը` 14.04.2014, երեկոյան: ՙԵրկուշաբթի տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, ինչպես նաեւ խորհրդի նիստ, որից հետո ես ձեր դատին կներկայացնեմ 13-րդ վարչապետի անունը: Այդ հարցով ՀՀԿ-ում քննարկումները դեռ չեն ավարտվել, քաղաքական կոնսուլտացիաները նույնպես շարունակվում են՚,- նշեց Էդուարդ Շարմազանովը, իսկ մնացյալ հարցերին պատասխանեց նույն բովանդակությամբ` հավելելով, որ կոռեկտ չի համարում անուն հնչեցնել, քանի դեռ կուսակցությունը չի կայացրել պաշտոնական որոշում, իսկ մինչ այդ, որեւէ փակագիծ լրագրողների առաջ չի բացվի: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի կոալիցիայի մաս կազմելուն, ԱԺ փոխնախագահը հորդորեց հարցնել իրենցից:
Սակայն քաղաքական կուլիսներում շարունակվում են ամենահավանական թեկնածուներ համարվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Կարեն Կարապետյանը: Իսկ սպասված անունը դեռեւս չի հայտարարվում, քանի որ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ կառավարության կազմի առնչությամբ որոշակի համաձայնության գալու համար եւս մի քանի օր է պետք: Իսկ մինչ երկուշաբթի նախատեսվում է ՀՅԴ, ԲՀԿ եւ ՕԵԿ ղեկավարների հետ հանդիպումներ: Ի դեպ, նիստից հետո շատերը կատակում էին, թե ՙ13՚ թվից են վախենում վարչապետի հավանական թեկնածուներն ու չեն շտապում պաշտոնավարել կառավարությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ