Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՎՐՈՊԱՄԵՏ ՈՒԺԵՐԸ ԱՀՈՒՍԱՐՍՈՒՌՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ

Արխիվ 12-16

ԵՎՐՈՊԱՄԵՏ ՈՒԺԵՐԸ ԱՀՈՒՍԱՐՍՈՒՌՈՎ
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ

Նոր վարչապետի նշանակման շուրջ ստեղծված իրարանցման ընթացքում մամուլի կողմից ամենահավանական թեկնածու է ընտրվել  ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը: Ինչքանով են այդ կանխատեսումներն իրական` պարզ կդառնա երկուշաբթի օրը: Այնուամենայնիվ, կանխատեսումների եւ վարկածերի տիրաժավորմամբ ` շատ լրատվամիջոցներ եւ իրենց հովանավոր եվրոպամետ ու գրանտածիծ ուժերը ինքնաբացահայտվեցին, երբ հարձակումների գլխավոր թիրախ ընտրեցին ԱԺ նահագահին: Ընդ որում, Հ.Աբրահամյանի դեմ հակաքարոզչության մոլուցքի մեջ լիբերալները կորցրել են բանականության վերջին նշույլները:
Նրանց կողմից հորինված այն քարոզչական էժանագին հնարքը, թե իբր Հ. Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, կդառնա ՙանգլիական թագուհի՚, իսկ իրական իշխանությունն իբր կանցնի Աբրահամյան-Ծառուկյան-Քոչարյան եռյակին, հեռու է ոչ միայն իրականությունից, այլեւ տարրական տրամաբանությունից: Նախ` Հ. Աբրահամյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար վստահելի թիմակից է: Դա նա տարիներ շարունակ ու բազմիցս է ապացուցել` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, այնուհետեւ վերջին երեք համապետական ընտրությունների ժամանակ`  լինելով նախընտրական շտաբի պետ, ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին  հաջողությամբ բերել է անվիճելի հաղթանակներ:
Իսկ ինչ վերաբերում է  Հ. Աբրահամյան-Ռ. Քոչարյան` ոմանց հիվանդ երեւակայությունում բուսնած միությանը` դա անհեթեթություն է: Ի տարբերություն  Ռ. Քոչարյանի` Հ. Աբրահամյանը միշտ կողմ է արտահայտվել Հայաստանի` ՄՄ մտնելու վերաբերյալ, եւ  իր խոսքում երբեք չեն հնչել եվրոպահնազանդ կոդավորում պարունակող արտահայտություններ` գենդեր-մենդեր եւ այլն: Ամենազավեշտալին այն է, որ հակաաբրահամյանական հոդվածներով  ողողված է հենց քոչարյանական մամուլը, եւ հանդես են գալիս քոչարյանական կադրերը:
Մյուս կողմից` Հ.Աբրահամյանին ՀՀ նախագահին հակադրելու հնամաշ ու անբարո փորձերը նորից ջրի երես են հանում այն նույն լրատվամիջոցները, որոնք միաժամանակ պահանջում են ամբողջական իշխանափոխություն` երազելով Հայաստանում եվրամայդանների մասին: Հետեւաբար, աներեւակայական է պատկերացնել, որ սրանց սիրտը ցավա Ս.Սարգսյանի կամ մեր երկրի համար: Ընդհակառակը` այն, որ նրանք սարսափում են Հ.Աբրահամյանի գործադիր իշխանությունը գլխավորելուց, ապացուցում է, որ այդ նշանակումից կշահի հայոց պետականությունը:
Գրանտածիծները, արեւմտապաշտ մամուլը եւ եվրոպամետ ուժերը ահուսարսուռով սպասում են նոր վարչապետի նշանակմանը, քանի որ զգում են, որ կորցնում են իրենց նեոեվրոպական հակազգային գաղափարները   իշխանության մեջ լոբբինգավորելու վերջին հույսերը:

Զ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ