Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է, երեկ ՙմասնավոր տարածքում՚ տեղի էր ունեցել ԲՀԿ, ՀԱԿ եւ ՙԺառանգության՚ առաջնորդների խորհրդավոր խորհրդակցությունը, որին յուրաքանչյուր կուսակցապետի հետ մասնակցում էին 2-ական կուսակիցներ: Առայժմ պաշտոնապես հայտնի է այն, ինչը հրապարակավ հայտարարել են Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը` որ ՀՀ նախագահի պաշտոնանկության հարց չի քննարկվել, եւ որ ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական փոփոխություններին: Անշուշտ, աչքի է զարնում ՀՅԴ-ի բացակայությունը, ինչին պատգամավոր Աղվան Վարդանյանը տվեց լղոզված բացատրություն: Սակայն ինչպես տեղեկացանք ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրից, ՀՅԴ-ն այդ հանդիպումից խուսափել է, չնայած` ՙքառյակի՚ երեք գործընկերների ու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հորդորներին: Բանն այն է, որ մի կողմից ՀՅԴ-ն չի ցանկանում մասնակցել իր համար անհասկանալի խաղին եւ կուրորեն օգտագործվել Ռոբերտ Քոչարյանի կողմից, մյուս կողմից, կարծես թե, հիմնական թիրախը դառնում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը, իսկ դաշնակներն ընդհակառակը` այդ փաթեթին կողմ են եւ ցանկանում են ակտիվ մասնակցել սահմանադրական բարեփոխմանը: Ի դեպ, սահմանադրական փաթեթին դրական վերաբերմունք ունի եւ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, եւ բացառված չէ, որ նրա տարաձայնությունները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դառնան անհաղթահարելի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ