Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՌԴ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԽՍՀՄ-Ի ՓԼՈՒԶՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՌԴ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ


ՌԴ Պետդումայի մի շարքի պատգամավորներ պաշտոնական հարցմամբ են դիմել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայինª պահանջելով անցկացնել մասնագիտական ուսումնասիրություններ` կապված ԽՍՀՄ-ի փլուզման իրավականության եւ այդ գործընթացում տարբեր անձանց, այդ թվումª ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի գործողությունների հետ:
Նախ նկատենք, որ հարցումը ստորագրված է Պետդումայի գործնականում բոլոր առանցքային խմբակցությունները ներկայացնող պատգամավորների կողմից, ինչը հուշում է, որ հենց այնպես չէ, որ ներկայումս նրանք հիշել են ԽՍՀՄ-ի փլուզման նասին:
Գորբաչովի առումով պատգամավորներն էս գլխից են համոզված, թե ԽՍՀՄ նախագահը կատարել է լուրջ հանցագործություններ, ՙորոնց վաղեմության ժամկետը դեռ չի լրացել՚: Այսպիսովª լավատեսական հույսեր ունենալով, որ Մ. Գորբաչովը վերջապես կհայտնվի վանդակաճաղերի հետեւում, անցնենք այս հարցման իրավական կողմին:
Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի դե յուրե փլուզումն արձանագրվեց 1991թ. դեկտեմբերի 8-ի ՙԲելովեժյան համաձայնագրով՚, որն էլ ՙհաստատվեց՚ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատի` Հանրապետությունների խորհրդի կողմից ընդունված ¥որին մասնակցում էին միայն Կենտրոնական Ասիայի  խորհրդային հինգ հանրապետությունների ներկայացուցիչները, որոնք, ի դեպ, ԽՍՀՄ-ի հիմնադիր-անդամներ չէին հանդիսանում¤ դեկտեմբերի 26-ի ՙԽՍՀՄ գոյության դադարեցման մասին՚ թիվ 142-H բանաձեւով: Անցած տարեվերջին ¥ՙԻրավունք-Հետաքննություն՚, թիվ 143, 137, 140, 143¤ մենք ՙԲելովեժյան համաձայնագրի՚ հերթական տարելիցի կապակցությամբ առիթ ունեցանք ուսումնասիրել եւ մանրամասնորեն ներկայացնել այս ամբողջ պատմությունը: Եզրակացությունը հետեւյալն էր.
1. ՙԲելովեժյան համաձայնագիրը՚ ստորագրել են այն ժամանակ դեռ միութենական հանրապետությունները ներկայացնող պաշտոնյաներ ¥ՌԴ-ի, Բելառուսի եւ Ուկրաինայի նախագահներն ու Գերագույն խորհուրդների նախագահները¤, ովքեր միութենական նշանակության, առավել եւսª ԽՍՀՄ-ի ճակատագրին վերաբերող որոշումներ ընդունելու ոչ մի իրավասություն չունեին: Համեմատության համարª կարո±ղ են, ասենք, ՌԴ-ի երեք-չորս ինքնավար հանրապետությունների, մարզերի ղեկավարներ, կամ նույն թվով հայաստանյան մարզպետներ վեր կենալ եւ իրար մեջ համաձայնագիր ստորագրել, թե Ռուսաստանի Դաշնությունը կամ Հայաստանը լուծարվում է: Ճիշտ է, նախկին ԽՍՀՄ հանրապետություններն ունեին ինքնորոշման իրավունք, բայց դրա համար կար հատուկ օրենք: Ընդ որում, եթե անգամ այդ օրենքով առաջնորդվեին, ապա մեկ է, ամեն մի հանրապետություն կարող էր որոշել դուրս գալ ԽՍՀՄ-ից եւ ոչ թե Միությունը լուծարել: Էլ չասած, որ ՙԲելովեժյան համաձայնագրի՚ բնագիրը պարզապես անհետացել է, իսկ դա արդեն իսկ հիմք է այն գոյություն չունեցող ճանաչելու համար:
2. Թիվ 142-H բանաձեւը եւս ոչ մի կերպ հնարավոր չէ իրավական ակտ համարել: Այն պարզ պատճառով, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին` Հանրապետությունների խորհուրդն ամենեւին էլ օրենսդրորեն նման փաստաթուղթ ընդունելու լիազորություն չուներ: Ավելին. ԽՍՀՄ-ում եւ ոչ մի պետական կառույց Միությունը գոյություն չունեցող ճանաչելու իրավասություն չուներ. դա կարող էր արվել միայն միութենական հանրաքվեի միջոցով: Այնինչ ԽՍՀՄ-ը պահպանելու հարցով նման հանրաքվե անցկացվել էր 1991թ. մարտի 17-ին ու ավարտվել էր դրական արդյունքով: Այսինքնª բոլոր երկրներում ճանաչված թիվ մեկ ՙօրենսդիրը՚ª համապետական հանրաքվեն, որոշել էր, որ ԽՍՀՄ-ը պետք է մնա, ինչը նշանակում է, որ դրան հակասող ամեն մի պետական մարմնի, պաշտոնյայի ցանկացած որոշում ապօրինի է:
Եվ ահա մասնավորապես այս հանգամանքն են մատնանշում ՌԴ պատգամավորները, ընդգծելով. ՙԽՍՀՄ քաղաքացիները հանրաքվեով արտահայտվել են պետության միասնությունը պահպանելու օգտին, իսկ բարձրագույն խորհրդային ղեկավարներն իրականացրել են ապօրինի գործողություններ, ինչը հանգեցրել է պետության կազմալուծմանը՚: Եվ ի վերջո այսօր, օրինակ` ՙԿիեւում մարդիկ մահանում են այն մարդկանց մեղքով, ովքեր շատ տարիներ առաջ Կրեմլում երկրի կործանման որոշում ընդունեցին՚:
Ի դեպ, մեր հիշատակած հրապարակումների շարքն ավարտել էինք այսպես. ՙԱյսպիսով` քանի դեռ չի մատնանշվել բոլոր քննադատություններին դիմացող այն նորմը, որը կվկայի, որ ուղիղ 22 տարի առաջ ԽՍՀՄ-ը դադարեցրել է իր գոյությունը այդ պետության գործող օրենսդրության կամ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, կմնանք այն տարօրինակ փաստի առաջ, որ իրավական առումով Միությունն առայսօր գոյություն ունի: Հասկանալի է, որ գործնականում իրավիճակը բոլորովին այլ է: Բայց մեկ բան էլ է ակնհայտ. դեռ ոչ ոք չեղյալ չի համարել 1991թ. մարտի 17-ի հանրաքվեի որոշումը, եւ ո±վ իմանա, թե այդ փաստը մի օր չի տեղափոխվի նաեւ պրակտիկ հարթություն՚:
Այսպիսովª 1991թ. մարտի 17-ի հանրաքվեի փաստն այսօր արդեն պրակտիկ հարթությունում է: Ճիշտ է, դա ամենեւին էլ չի նշանակում, որ չեղյալ կհամարվի անցած 23 տարիների պատմությունն ու կհայտարարվի, թե ԽՍՀՄ-ն այսօր գոյություն ունի: Բայց փաստն այն է, որ այս պատմությունը, կարծես թե, բավականին անհանգստացրել է Գորբաչովին, ով չհապաղեց արձագանքել` ասելով. ՙՊետք է լուծարել Պետդուման՚: Իսկ ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահի անհանգստանալու առիթն այն է, որ խոսքը պատգամավորական հարցման մասին է, որը ՌԴ Գլխավոր դատախազությունը պարտավոր է մեկամսյա ժամկետում հանգամանորեն ուսումնասիրել եւ պատասխանել: Առավել եւս, որ հարցումը կատարել են պատգամավորներ, ովքեր Պետդումայում քանիցս հանդես են եկել Կրեմլի քաղաքական ծրագրերին պրակտիկ տեսք տվող օրենսդրական նախաձեռնություններով: Եվ նաեւ այդ տեսանկյունից էլ ասել, թե այս աղմկոտ թեման հենց այնպես, պատահաբար մտավ շրջանառության մեջ, միամտություն կլիներ: Այսինքնª Գլխավոր դատախազությունը, համոզված ենք, այս թեման իրավական տեսանկյունից լրջորեն կուսումնասիրի, եւ որ դա մի շարք սկանդալային պատմություններ կհանի ջրի երես, կասկածի տեղիք չի տալիս: Այլ հարց է, թե այդ ամենը պրակտիկ քաղաքական տեսանկյունից ինչ հետեւանքներ կառաջացնի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ