Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ

Արխիվ 12-16

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏ

Ըստ Gazeta.ru-ի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս երկու շաբաթվա ընթացքում հնարավոր է պաշտոնանկ անի որոշ այպես ասած ՙթույլ՚ նախարարների, այդ թվում` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Այդ մասին հայտնում է վերը նշած ռուսական կայքը` վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի տնտեսության վիճակն  այնքան արագ է վատանում, որ Պուտինը չի կարող իրեն թույլ տալ այսուհետ եւս ունենալ բացառապես ՙտեխնիկական՚ կառավարություն: Բացի այդ, պարբերականի կարծիքով, ՙՂրիմի` ՌԴ-ին միացումից հետո Պուտինը այնպիսի ռեկորդային վարկանիշ է ձեռք բերել, որ պետք է արագ առաջ շարժվել՚: Նշվում է նաեւ, որ Պուտինը  հոգնել  է Մեդվեդեւից, եւ որ նա նրան նյարդայնացնում է: Ըստ նույն աղբյուրների`  Մեդվեդեւին  այդ պաշտոնում կարող են փոխարինել ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը, ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը կամ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ