Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԳԵՐՇԱՀՈՒԹԱԲԵՐ Է ԱՆԳԱՄ 110 ԴՐԱՄ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԴԵՊՔՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԳԵՐՇԱՀՈՒԹԱԲԵՐ Է ԱՆԳԱՄ 110 ԴՐԱՄ ՈՒՂԵՎԱՐՁԻ ԴԵՊՔՈՒՄ՚


Վերջին օրերին վերստին առաջին պլան է մղվել հասարակական տրանսպորտի սակագների թեման: Ավելի կոնկրետª այս օրերի տարաբնույթ քննարկում-հայտարարությունները հանրության շրջանում նորից առաջ է բերել այն մտավախությունը, որ տրանսպորտի գները կբարձրանան եւ, միգուցե, մինչեւ 200 դրամ: Համենայնդեպս, երթուղային տաքսիների համար մոտավորապես նման սակագների ակնարկներ են լսվում Երեւանի քաղաքապետարանիցª կապված տրանսպորտի սակագնի հարցով ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների հետ: Թե մինչ օրս ինչ ենթադրությունների է հանգել հանձնաժողովը եւ, որքանով է հավանական, որ հանրային տրանսպորտի գինը իրոք կբարձրանա` հարցով դիմեցինք վերոնշյալ հանձնաժողովի անդամ, ՙԻրազեկ եւ պաշտպանված՚ ՀԿ-ի նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻՆ, ով մասնավորապես նշեց.


-Ամբողջ խնդիրն այն է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրեր եւ լուծումներ առաջարկեր ոչ միայն տրանսպորտի սակագնի, այլեւ երթեւեկության գործող վիճակի բարելավման եւ մի շարք այլ կարեւոր հարցերի հետ կապված: Ես ի սկզբանե մասնակցեցի այդ աշխատանքներին այն պայմանով, որ այդ ամենին հետեւելու են հանրային լսումները: Հիմա խնդիրն այն է, թե ինչ կորոշի հանձնաժողովը: Զուտ իմ մասով կարող եմ ասել, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կարելի ունենալ բավական լավ հանրային տրանսպորտª առանց պետության ֆինանսական միջամտության, եւ հնարավոր է, որ քաղաքացին վճարի 100 դրամ: Դրա համար անհրաժեշտ է մի քանի գործառույթներ իրականացնել` անցնել կենտրոնացված տրանսպորտային համակարգի, նոր մեքենաներ բերել, որոնք կշահագործվեն գազով եւ այլն: Այս ամենը ապահովելու դեպքում կարելի է ունենալ նորմալ երթեւեկություն: Եթե կարելի ունենալ 100 դրամով երթեւեկություն, ապա սպառողին մնացած հարցերն արդեն չեն հետաքրքրում: Կարող եմ փաստել մեկ բան. ի սկզբանե, երբ նոր էր բողոքի ակցիան բարձրանում 100 դրամի շուրջ, եւ փորձ էր արվում ուղեվարձը դարձնել 150 դրամ, ես ինքս տարանջատել եմ երկու գործառույթ: Պահանջում ենք քաղաքապետարանի±ց, որ հարյուր դրամանոց սպասարկումը 150 չդարձնի, թե± պահանջում ենք պետությունից` ի դեմս կառավարության, գիտակցելով, որ ինքնարժեքը գերազանցում է 100 դրամը, բայց երկրի սոցիալ-տնտեսական վիճակը այնպիսին է, որ 100-ից ավել` ուղղակի, քաղաքացին չի կարող վճարել, փոխհատուցել մնացածը:
Պետք է նշել, որ այն մասնագիտական հիմնավորումը, թե անհնար է երթեւեկությունն իրականացնել 100 դրամով, քաղաքապետարանը մեզ մինչ օրս դեռեւս չի ներկայացրել: Ինչ վերաբերում է նրան, որ հնարավոր է, որ տրանսպորտի սակագինը բարձրանա ընդհուպ  200 դրամ, ապա տրանսպորտի ուղեվարձի սակագնի ձեւավորման հանձնաժողովի վերջին նիստում անգամ քաղաքապետարանը փաստել է, որ սա չէ այն ռեալ գինը, որը, ի դեպ, առաջարկում է այդ ուսումնասիրություններն իրականացրած միջազգային ընկերությունը: Ըստ այդ դիտարկումներիª հաշվարկվել է փաստացի ուղեւորահոսք, որը գրանցվել է վատ երթեւեկության պայմաններում: Սակայն մենք նախեւառաջ պետք է հասկանանք, թե որքա±ն կկազմեր այդ ուղեւորահոսքը, եթե տրանսպորտի որակը բարելավեր:
Անդրադառնալով հանձնաժողովի աշխատանքներին, մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ այս վեց ամիսների ընթացքում, ձեւավորված այդ մարմինը ոչ մի նպաստավոր աշխատանք չի իրականացրել:
- Այդ հանձնաժողովը ձեւական բնույթ է կրել, այնտեղ ոչ ոք լուրջ աշխատանք չի կատարել: Եթե կա մեկը, ով կասի աշխատել է, թող ասի, թե ինչ աշխատանք է արել:
Ինչ վերաբերում է ռեալ սակագներին, որոնք կարող են ներկայումս լինել, ապա Բ. Պիպոյանի համոզմամբ.
- Հանրային տրանսպորտը գերշահույթ ապահովում է անգամ 110 դրամ սակագնի դեպքում: Իսկ եթե նշվում է, թե տրանսպորտը թանկանում է` ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, ինչպես նաեւ վարորդի կարգավիճակը բարելավելու համար, ապա դա նույնպես սխալ պատճառաբանություն է: Մայրաքաղաքում ¥եւ ոչ միայն¤ դեռեւս չկա ներկրված 2014 թվականի արտադրության տրանսպորտային միջոց: Ինչ վերաբերում է վարորդների բարեկեցությանը, ապա նրանք իրենք չեն ուզում, որ տրանսպորտը թանկանա, համոզված լինելով, որ այդ դեպքում իրենցից կգանձնվեն համեմատաբար ավելի շատ գումարներ: Փոխարենըª թանկացումը կարող է էապես ազդել ուղեւորափոխադրումների ծավալների վրա, եւ արդյունքում հենց վարորդներն է, որ ամենաշատը կտուժեն այդ ամենից: Վարորդները ինձ դիմել են խնդրանքով, որպեսզի հանձնաժողովը թույլ չտա աշխատավարձի գրանցում: Որպես ասվածիս ամփոփում` հաստատապես կարող եմ ասել, որ 100 դրամը բավարարում է բոլոր ծախսերը հոգալու համար: Պարզապես, համակարգի կառավարումն է պետք ամբողջությամբ փոխել: Կոպիտ օրինակ բերեմ. այս հարցը շատ նման է ՍԴ-ի որոշմանը` ասում են, թե հակասահմանադրական է, բայց կկիրառենք սեպտեմբերին: Հիմա նույնը այստեղ է. ասում են, թե ՙգծերը՚ վատն են, որ դրա պատճառով ուղեւորավարձը պետք է թանկացնենք, հետո ոլորտը կկանոնակարգենք ու նորից կէժանացնենք: Բայց այդ դեպքում` ինչո±ւ թանկացնել, միանգամից կանոնակարգեք, եւ ամեն բան տեղը կընկնի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ