Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՀՐԴԵՀ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ

Արխիվ 12-16

ՀՐԴԵՀ ԱՂԲԱՆՈՑՈՒՄ

Երեկ ժամը 6:30-ի սահմաններում Եզնիկ Կողբացի 42 շենքի մոտ տեղակայված աղբանոցում հրդեհ էր բռնկվել: Եվ, ինչպես բնակիչներն են ասում. ՙ Եթե ժամանակին չնկատեինք եւ հրշեջ ծառայությանը տեղյակ չպահեինք, հնարավոր է, որ կրակը հասներ կողքը` գազի խողովակներին, եւ ողջ շենքը մի վայրկյանի ընթացքում` աղբ տեղափոխող ծառայության անուշադրության պատճառով օդ ցնդեր, պայթեր՚:
Թե ինչն է հրդեհի հետեւանքը, դեպքի վայր ժամանած հրշեջ ծառայության աշխատակից, լեյտենանտ Ղազարյանն ասաց. ՙՉենք կարող ասել, թե ինչի հետեւանքով է հրդեհ բռնկվել, հետեւանքները մենք չենք որոշում՚: Իսկ 42 շենքի լիազոր, ինչպես նաեւ բնակիչ Նելլի Ղազարյանը, լսելով մեր հարցը պատշգամբից ասաց. ՙԻնչի± հետեւանքով պետք է լինի, սա առաջին դե±պքն է: Ամեն անգամ էլ նման հրդեհ լինում է էս աղբանոցում: Ու էդ նրանից է, որ թաղապետարանից ժամանակին չեն բարեհաճում գան, իրենց գործը անեն` աղբը տանեն: Տանելուց էլ մանր-մունր բաներն են տանում, էս կարդոնները, պլաստմասե իրերը չեն տանում: Որ զանգում ասում էլ ենք, պատասխանում են` դե հիմա եկել, մեր գործը արել, գնացել ենք, էդ` մյուս անգամ: Ցավն էլ այն է, որ էդ իրենց ասած մյուս անգամն էլ, մեծ աղբերը չեն տանում: Սպասում են, որ աղբը հասնի մինչեւ շենքի պատուհաններին, նոր գալիս տանում են՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ