Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՏԱԿ ԱՂՄՈՒԿ, ԱՆՎԱՅԵԼ ԽՈՍՔԵՐ, ՀԱՅՀՈՅԱՆՔ՚

Արխիվ 12-16

ՙՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՏԱԿ ԱՂՄՈՒԿ, ԱՆՎԱՅԵԼ ԽՈՍՔԵՐ, ՀԱՅՀՈՅԱՆՔ՚

Երեկ խմբագրություն էին դիմել Պուշկինի 41 շենքի բնակիչները, ովքեր վրդովված` իրենց դժգոհություններն էին արտահայտում, որ իրենց շենքի կիսանկուղային հարկում գտնվող ՙՉե Գեվարա՚ փաբը (բար) իր բացման օրվանից`անցած տարվա օգոստոս ամսից, գիշերային ժամերին խանգարում է բնակիչների անդորրը: Նույն անօրինական գործունեությունը ծավալում է նաեւ շենքի դիմացի ՙԿոնտոլուպա՚ փաբը:
ՙԲարերը աշխատում են կեսգիշերից հետո, ինչն արդեն անօրինական է: Այցելուները մնում են մինչեւ գիշերվա ժամը 3-4-ը, աղմկում: Ամենավատն այն է, որ նույնը շարունակվում է փողոցում, մեր պատուհանների տակ` աղմուկ, անվայել խոսքեր, հայհոյանք՚,- մեզ հետ զրույցում ներկայացնելով խնդիրը` ասաց վերոնշյալ շենքի բնակիչներից մեկը: Իսկ մեկ այլ բնակիչ հավելեց. ՙԲազմիցս զգուշացրել ենք, տերը խոստացել է, թե այլեւս չի կրկնվի, բայց խոսքի տերը չի եղել: Ստիպված մի քանի անգամ զանգահարել ենք քաղաքապետարանի ՙթեժ գիծ՚, որտեղից արագ արձագանքել են: Փաբի սեփականատերը զգուշացվել է եւ պարտավորեցվել, որ չի խանգարի բնակիչների անդորրն ու աշխատելու է մինչեւ ժամը 24:00-ն: Սակայն ոչինչ չի փոխվել` մեր գիշերային անդորրը շարունակվում է պարբերաբար խախտվել մինչեւ առավոտ՚:
Ասենք նաեւ, որ մեր հերթական ահազանգից հետո Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները իբր ստուգումներ են իրականացրել եւ պարզել, թե ՙ... բարը ժամը 24:00-ից հետո գործունեություն չի իրականացնում՚:  Միայն զարմանալ կարելի է, որ թաղապետարանի համապատասխան աշխատակիցները այդքան հեշտությամբ հերքում են մի ամբողջ շենքի բնակիչների տեսածն ու լսածը: Համենայնդեպս բնակիչները պնդում են. ՙԱյն, որ թաղապետարանի պատասխանը չի համապատասխանում իրականությանը, կարող են հաստատել նաեւ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության աշխատակիցները, որոնք գիշերվա 2-ի կողմերը բազմիցս բնակիչների ահազանգով ժամանել են բարի տարածք եւ արձանագրություն կազմել՚,- նշեց շենքի բնակիչներց մեկ ուրիշը:
Զարմանալի է, որ այսքան բողոքներից հետո թե° քաղաքապետարանը եւ թե° թաղապետարանը շարունակում են վստահաբար պնդել, որ փաբը աշխատում է մինչեւ ժամը 24:00-ն: Եվ սա այն դեպքում, որ մարտի 28-ին` վերջին նամակն ուղարկելու օրը, Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության աշխատակիցները, կրկին բնակչների ահազանգով, եկել են փաբի տարածք եւ արձանագրություն կազմել, որ փաբերը աշխատում են գիշերվա ժամը 2-ին: Բնակիչներին հատկապես վրդովեցնում է այն, որ քաղաքապետարանը նամակների միջոցով լրիվ այլ իրականություն է ներկայացնում: Շենքի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ հույսներն ամբողջությամբ կորցրել են. ՙՓորձում ենք գոնե լրատվության միջոցներով այս խնդրին լուծում տալ, խնդիրը բարձրաձայնել, մտադրություն ունենք դիմել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին: Մենք համոզված ենք, որ քաղաքապետարանում ինչ-որ շահագրգռվածություն կա, որ նրանք նման պատասխան են տալիս՚:
Մենք փորձեցինք ինքներս այցելել վերոնշյալ փաբեր եւ հասկանալ` ինչն է պատճառը, որ այսքան բնակիչների բողոքները, ինչպես նաեւ թաղապետարանի եւ քաղաքապետարանի կողմից զգուշացումները, փաստորեն, նրանց մոտ չեն անցնում: Սակայն պարզվեց, որ երկուսն էլ փակ են ցերեկային ժամերին. բացվում են միայն երեկոյան: Դրա հետ կապված` բնակիչներից մեկն ասաց. ՙԴրանք ցերեկները քնում են, գիշերներն էլ` մեր անդորրը խանգարելու հաշվին են աշխատում՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ