Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՍԻՐԻԱՅԻ ԹՇՆԱՄԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ Է՚

Արխիվ 12-16

ՙՍԻՐԻԱՅԻ ԹՇՆԱՄԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ Է՚

ՙՔեսաբում` հայերի հետ կապված, այժմ համեմատաբար կայուն վիճակ է: Սիրիայի կառավարությունը, պետությունը հատուկ պատասխանատվություն եւ դրական վերաբերմունք ունի պաշտպանելու ազգային փոքրամասնություններին, հատկապես` հայությանը՚,- մեզ հետ զրույցում անդրադառնալով քեսաբահայության վիճակին` ասաց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵԼԻՄՅԱՆԸ:
- Սիրիայում, առհասարակ, հայերն ունեն իրենց ուրույն տեղը: Պետք է ասեմ, որ տեղի հայությունը երբեք չեզոք դիրք չի գրավել, միշտ եղել է իշխանության կողքին. դա մեզ համար սկզբունք է: Զինյալ խմբավորումների հիմնական թիրախը սիրիացիներն են, եւ հայերը չեն առանձնանում: Սիրիայի թշնամին Թուրքիան է, նա է, ով արդեն երեք տարի փորձում է Սիրիայում անկայուն իրավիճակ ստեղծել:
- Այսինքն` կոնկրետ քեսաբահայության հետ լարվածություն չկա±:
- Ոչ, ոչ, արտակարգ լարվածություն չկա: Իսկ այն, ինչ-որ Քեսաբում տեղի ունեցավ, դա ոչ թե ընդդիմադիր սուրիական զինյալ խմբերն էին անում, այլ` Թուրքիան: Նրանք ուզում են Կիլիկիո վերջին տարածքը բնաջնջել եւ հիշեցնել հայերուն, որ եթե դուք տակավին շարունակեք իշխանությունների կողքին մնալ, մենք պատրաստ ենք ցեղասպանությունը կրկնել: Ասիկա զուտ թրքական քաղաքականություն է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ