Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙԱՐԱՄ MP3-Ը ՙԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ՚ ՀԱՍԱՎ ԿՈՆՉԻՏԱՏԵՍԻԼ

Արխիվ 12-16

ԱՐԱՄ MP3-Ը ՙԵՎՐԱՏԵՍԻԼԻՑ՚ ՀԱՍԱՎ ԿՈՆՉԻՏԱՏԵՍԻԼ

Այս տարի ՙԵվրատեսիլում՚ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի այն քայլը, որ օրեր առաջ իրեն հայ տղամարդուն վայել դրսեւորելով` դատափետում էր մրցույթի ամենաքննարկվող ներկայացուցչին` մորուքավոր տրանսվիստիտ Կոնչիտային, բայց Եվրոպա հասնելուն պես փոխեց կարծիքն ու դեռ ավելին` գրկախառնվեց նրա հետ, դարձավ շաբաթվա ամենաքննարկվող թեման: Հայաստանում Արամի այդ քայլը շատերի զայրույթի առիթ է հանդիսացել, հատկապես, երբ Արամը անհասկանալի սեռի Կոնչիտային գրկախառնվելուց բացի, մի բան էլ արդարացել է Կոնչիտայի մոտ, թե ինքը` որպես հումորիստ, կատակել է, եւ որ ինքը հոմոֆոբ չէ: Իսկ այս ամենի մասին ի±նչ են կարծում ոլորտի հայտնի անձնավորությունները, փորձեցինք պարզել հենց իրենցից.
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ - ՙԵվրատեսիլի՚ մասին ես ունեմ ամրագրված միանշանակ մի կարծիք` ՙԵվրատեսիլը՚ ՙախմախ՚ փառատոն է: Արամ MP3-ը տաղանդավոր տղա է, շատ գնահատում եմ նրա տաղանդը: Որպես հայ` ինձ ոչ մի բան չի հուզում, բացի նրանից, որ Արամը ելույթ ունենա ըստ արժանվույն: Մնացած թեմաներն ինձ համար դեղին մամուլին բնորոշ բաներ են: Ընդհանրապես  չեմ ուզում խոսել այդ թեմայով, որովհետեւ Արամը, երբ առաջին անգամ բողոք ներկայացրեց, նրան նույն մեղադրողները այսօր նրան քարկոծում են, թե կարելի էր մի քիչ մարդու իրավունքները հարգել եւ այլն: Հերիք է, մարդկանց թեմա± է պետք, ի±նչ են ուզում. ուզում են, որ Արամը շատ վատ լինի, հոգեբանորեն կոտրվա±ծ, ինչպես փորձել են բոլոր տարիներին ու յուրաքանչյուր գնացած արտիստի մասին զազրախոսել... Առհասարակ, հերիք է, դարձել է բամբասկոտների մեծ ՙբեսետկա՚, հանգիստ թողեք այդ տղային, չեք կարող լավ մաղթանքներ ասել, ուրեմն` լռեք:
Երգիչ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ - Ես չեմ հետեւում ընդհանրապես այդ մրցույթին: Ընդամենը կասեմ, որ Արամի երգը լսել եմ ու հավանել, լավ երգ է, Աստված հաջողություն տա նրան: Ավելին ասել չեմ կարող, ՙԵվրատեսիլ՚, շոու-բիզնես` ես այդ հարցերում չկամ: Արամի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց գիտեմ, որ նորմալ տղա է, երեւի էթիկայից դրդված է նման քայլի գնացել, ես դրան ծայրահեղ չեմ ուզում նայել:
Երգիչ, երգահան ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆ - ՙԵվրատեսիլը՚, ճիշտ է, երաժշտական տեսքով է մատուցովում, բայց ինձ թվում է ավելի շատ քաղաքական երեւույթ է: Չգիտեմ, թե ինչեր է հետապնդում, բայց ոչ թե ավելի շատ ներկայանում են իրենց ազգային ավանդույթներով կամ մեղեդիներով, այլ ինչ-որ կոսմոպոլիտ բան է, որը մեծ մասամբ իր գերակշռող մասով անհետաքրքիր եւ անպետք է: Այն ավելի շատ խթանում է շոու-բիզնեսը, բիզնեսի էլեմենտներ կան այնտեղ: Այսինքն` ինչքան ավելի շատ փող ծախսեն, այնքան ավելի լավ: Որ աղքատ երկրներն էլ գնան 3-4-րդ տեղը գրավեն, ու ուրախությունից սիրտները ճաքի, որովհետեւ իրենց թվում է, թե դրանով իրենք խնդիրները լուծեցին: Այս տարվա մեր երգը որոշել են, որ լինի առանց որեւիցե մեր էթնիկ գործիքների: Այն մի քիչ հեռվից հեռու Մայքլ Ջեքսոն էր հիշեցնում` ոչ թե իր երգաոճով, այլ կառուցվածքով եւ նույնիսկ տեքստով: Բայց շատ պարզ ու մատչելի է երգը, երիտասարդների մեջ բավականին հեշտ ընկալվող ու սիրված տեսակ է: Բայց թե ի±նչ կլինի, եւ ո±ւմ ձայն կտան` չգիտեմ:  Իսկ ինչ վերաբերում է Արամի այդ քայլին, ինձ թվում է դա ավելի շատ նույնիսկ մտածված քայլ է եղել, որովհետեւ, իմանալով հանդերձ, որ նա ահռելի բանակ ունի, ավելի շատ ձայն կտան: Ոչ մի ենթատեքստ չեմ տեսնում: Մի կողմից ճիշտ արեց, բա պետք է PR լինի անպայման: Պետք է հնարավորինս շատ խավերից ձայն վերցնել, սա ճիշտ քայլ էր, ես դրա մեջ առանձնապես շեշտադրություն չէի անի: Պարզապես, սա մի քայլ էր, որը հնարավորություն կտա` Եվրոպայի մի քանի տասնյակ կամ հարյուրավոր ձայն ավել հավաքելու:

Ներկայացրեց` ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ