Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

11 - 17 ապրիլ

Արխիվ 12-16

11 - 17 ապրիլ



ԽՈՅ- Ծայրահեղությունների հետևից մի° ընկեք. դա վնաս է ձեր առողջությանը:  Աստղերը հուշում են, որ ձեզ անհապաղ հանգստանալ է պետք: Ընդհանուր առմամբ շաբաթը նպաստավոր է թե° գործնական, թե° անձնական հարցերում: Չորեքշաբթի կամ հինգշաբթի ձեզ անսպասելի ու հուզիչ հանդիպում է սպասում:

ՑՈՒԼ- Հիանալի հնարավորություն կունենաք ընկերների, մտերիմների հետ ուրախ ժամանակ անցկացնելու: Դա դրական լիցքեր կհաղորդի ձեզ: Այնուամենայնիվ, մի մոռացեք նաև աշխատանքի և հատկապես ընտանեկան պարտականությունների մասին: Ի դեպª շաբաթվա ընթացքում եկամտաբեր առաջարկներ կստանաք:  

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս վճռական լինել և առանց վարանելու քայլել դեպի ձեր նպատակը: Ճիշտէ, կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն խանգարել ձեզ, սակայն այս շաբաթ աստղերը հովանավորում են ձեզ. դուք որևէ խնդիր չեք ունենա: Հանգստյան օրերին օգնեք ընտանիքի անդամներին:

ԽԵՑԳԵՏԻՆ- Այս շաբաթ ինչ¬որ բանի պատճառով սրտնեղելու եք. ձեզ կփորձեն մեղադրել ինչ-ինչ հարցերում: Աստղերը խորհուրդ են տալիս տրամադրությունը դատարկ բաներից չփչացնել: Ավելին` փորձ եք թեթև վերաբերվել ձեր խնդիրներին և լավատես լինել կյանքի նկատմամբ:

ԱՌՅՈՒԾ-
Շաբաթվա առաջին մի քանի օրը ծանրաբեռնված կլինեք թե° տնային, թե° աշխատանքային գործերով: Հնարավոր է` ձեզնից պարտքով գումար խնդրեն: Այնուամենայնիվ, զգուշացեք ավելորդ առատաձեռնությունից: Աստղերը զգուշացնում են նաև, որ հնարավոր է« որ գումար կորցնեք. այնպես որ, հետևողական ու զգույշ եղեք:

ԿՈՒՅՍ- Մի° խուսափեք օգնության ձեռք մեկնել նրանց, ովքեր ձեզ կդիմեն այս շաբաթ: Աստղերը խորհուրդ են տալիս հուսահատության պահերին չկորցնել լավատեսությունը և ոչ մի դեպքում ծայրահեղությունն երի չդիմել: Սովորեք բաց աչքերով նայել իրականությանը: Վստահ եղեք ձեր ուժերին և հնարավորություններին:

ԿՇԵՌՔ- Այս շաբաթը մեծ բարձունքներ ու հաղթանակներ չի խոստանում: Հազիվ թե ձեր կյանքում էական փոփոխություններ լինեն: Հնարավոր է` նույնիսկ ձանձրանաք, սկսեք մտածել կյանքի ընթացքը հիմնովին փոխելու մասին: Աստղերը խորհուրդ են տալիս չմերժել այն աշխատանքը, որը կառաջարկեն ձեզ շաբաթվա երկրորդ կեսին:

ԿԱՐԻՃ- Շաբաթը գերծանրաբեռնված է: Շատ զգացմունքային կլինեք, ինչը սակայն կխանգարի անաչառ լինել վերջին իրադարձությունները վերլուծելիս: Աշխատեք սառը ուղեղով դատել, որպեսզի կարողանաք, ի վերջո, զանազանել առաջնայինը երկրորդականից: Աստղերը խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ կանգ առել և շունչ քաշել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Հիշե°ք` ՙամեն փայլող բան չէ, որ ոսկի է՚ իմաստուն խոսքը: Այս շաբաթ աշխատեք չտարվել առաջին տպավորություններով և գերագնահատել նոր ծանոթների արժանիքները: Դեռ վաղ է նրանց մասին ստույգ կարծիք կազմելու համար: Աստղերը խորհուրդ են տալիս վերանայել և իմաստավորել ձեր և սիրելի մարդու հարաբերությունները:     

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
- Խուսափեք սթրեսներից և հատկապես` զայրանալուց: Իսկ եթե զգում եք, որ ձեր նյարդերն արդեն լավ վիճակում չեն, անպայման բժշկի դիմեք: Աստղերը խորհուրդ են տալիս ավելի համարձակ լինել որոշումներ կայացնելիս: Ավելին` ցանկալի է, որ որոշումներն ինքներդ կայացնեք, ոչ թե առաջնորդվեք ուրիշների կարծիքով:        

ՋՐՀՈՍ- Հակված կլինեք մելամաղձոտ տրամադրության: Որպեսզի թախիծը չհամակի ձեզ ողջ շաբաթվա ընթացքում, աշխատեք հեռու վանել մռայլ մտքերը: Հնարավորինս շատ շփվեք մտերիմների հետ: Աստղերը խորհուրդ են տալիս չծուլանալ և անպայման ավարտին հասցնել կիսատ թողած գործերը:

ՁԿՆԵՐ-
Շաբաթվա առաջին օրերին կարևոր նորություն կիմանաք: Աստղերը խորհուրդ են տալիս չգերագնահատել ձեր իրական հնարավորությունները. մի° փորձեք անել այն, ինչը վեր է ձեր ուժերից: Ի դեպª հնարավոր է ձեզ խաբված զգաք: Դրանից խուսափելու համար մի° անկեղծացեք առաջին հայացքից վստահելի թվացող մարդկանց մոտ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ