Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՄԵՐԳԻ ՀԱՍՈՒՅԹԸ` ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՀԱՄԵՐԳԻ ՀԱՍՈՒՅԹԸ` ՔԵՍԱԲԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

 

Օրերս ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահում տեղի ունեցավ դերասան, հաղորդավար` Արթուր Հակոբյանի ու լրագրող, երգիչ, երգահան` Արման Կարապետյան կազմակերպած հերթական ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ: Այս անգամ երեկոյի հասույթը տրամադրվեց Արցախյան ազատամարտի մասնակից` Ալվարդ Նիկողոսյանին, ով անցել է փառապանծ մարտական ուղի: Միջոցառման մեկնարկը տրվեց նորաստեղծ "Էնջլս" նվագախմբի անդրանիկ ելույթով: Խմբի հիմնադիր-ղեկավարն է Էդգար Սիմոնյանը, ով հեղինակել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք համեմված են ժամանակակից ռիթմերի և դասական ու ազգային տարբեր գործիքների համադրությամբ: "Կարոլինա" ստեղծագործությամբ էլ "Էնջլսն" առաջին անգամ ներկայացավ հանդիսատեսին:

Կազմակերպիչների խոսքով` լինելով հայուհու վառ կերպար, տիկին Նիկողոսյանը պատվախնդրորեն անցել է կյանքի բոլոր փորձություններով և հետպատերազմյան շրջանից մինչ օրս, Հայաստանում և Արցախում շարունակում է կատարել իր ազգաընծա գործունեությունը: Ըստ այդմ էլ նրանց կողմից որոշվել է կանանց և աղջիկների միամսյակին նվիրված եզրափակիչ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ կազմակերպել՝ հենց նրա պատվին:

Համերգային ծրագրին ներկա էին տարբեր պարային խմբեր, լրատվամիջոցներ, կազմակերպություններ և անհատներ: Դահլիճում գտնվում էին նաև բազմաթիվ ազատամարտիկներ, ովքեր առանձնակի շնորհակալության արժանացան կազմակերպիչների կողմից: Երեկոյի ընթացքում բոլոր մասնակիցներին պատվոգրեր ու շնորհակալագրեր տրվեցին:

Ինչպես կազմակերպիչներն էին խոստացել, միջոցառման ընթացքում բազմաթիվ անակնկալներ տեղի ունեցան, սակայն տիկին Նիկողոսյանի բեմից հնչեցրած հայտարարությունը, որ պատրաստվում է համերգի ամբողջ հասույթը տրամադրել քեսաբահայությանը, անգամ կազմակերպիչների համար էր անակնկալ: Տիկինը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներից և իր խոսքն ավարտեց Նժդեհի խոսքերով."Ուզում ես տեսնել ազգիդ ապագան, նայիր նրա երիտասարդությանը":

 

ԻՆՆԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ