Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՍԵՎ, ԴԱՌԸ ՇՈԿՈԼԱԴ» ` ԴՐԱՄԱՏԻԿԻ ԲԵՄՈՒՄ

Արխիվ 12-16

«ՍԵՎ, ԴԱՌԸ ՇՈԿՈԼԱԴ» ` ԴՐԱՄԱՏԻԿԻ ԲԵՄՈՒՄ


 

Ապրիլի 15, 16-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Սուրեն Շահվերդյանի բեմադրությամբ «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացման առաջնախաղը: Այն երգչուհի Էմմա Պետրոսյանի եւ Սուրեն Շահվերդյանի համատեղ աշխատանքն է, իսկ դերերում հանդես են գալիս Արամոն եւ դերասանուհի Լուիզա Ղամբարյանը: Էմման դժվարացավ պատմել, թե ինչպես ստեղծվեց ներկայացման սցենար գրելու գաղափարը, բայց հստակ նշեց.«Վաղուց է,  ինչ ցանկանում էի իմ ներքինն արտահայտել: Ի սկզբանե, սցենարը գրելիս, որպես հերոս պատկերացրել եմ Արամին: Իսկ թե ո՞վ կլիներ կնոջ կերպարում, դեռ չէի մտածել: Սա իմ առաջին փորձն էր: Կարծում եմ` կհավանի հանդիսատեսը»:

Իսկ, թե ինչո՞ւ հենց «Սեւ, դառը շոկոլադ» Սուրեն Շահվերդյանը չբացելով փակագծերը նշեց. «Որովհետեւ ցանկանում ենք, որ գաք ներկայացմանը եւ ներկայացման ամենավերջին հատվածում կբացահայտվի, թե ինչո՞ւ սեւ դառը շոկոլադ»,- նշեց Սուրենն ու հավելեց, որ վերնագրում առավել ընդգծված է շոկոլադ բառը, որովհետեւ. «Դա շոկ է, երբ 2-ը` կին ու տղամարդ մնում են վերելակում ու չգիտեն` այնտեղից դուրս կգա՞ն թե ոչ: Ներկայացումն անտրակտ-մտորում է. կի՞նն է իրավացի, թե՞ տղամարդը, այստեղ փակագծերը բաց են` յուրաքանչհյուր հանդիսատես, ով դիտի ներկայացումն ինքն իր մեջ կվերլուծի, թե ով է մեղավոր եւ մեծ մեղքի բաժինը կգտնի իր մեջ»:



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ