Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՐԲ ԳՅՈՒՂ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՇՐՋԻԿ ԿՐԿԵՍԸ

Արխիվ 12-16

ԵՐԲ ԳՅՈՒՂ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՇՐՋԻԿ ԿՐԿԵՍԸ


«Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանել է երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանը, մարդ, ում ընկերներն ու դասախոսները նրան ներկայացրին որպես բացառիկ դաստիարակության ու զսպվածության տեր անձնավորության, մարդու մի տեսակ, որը առհասարակ հատուկ չէ ռեժիսորներին: Ինչպես վստահեցնում են Գուժին ճանաչողները, նա այնքան հեռու է հիստերիկ, նյարդային, ջղաձգային, ինքնասիրահարված ռեժիսորի տարածված այն տեսակից, ով միայն «մատոռ» գոռալով է աչքի ընկնում:

Մինչ  պրեմիերան, կատարված աշխատանքի ու ֆիլմի հիմնական ասելիքի մասին խոսեց նաև ռեժիսորը.«Երբ Մինսկում «Մարգար պապը» ֆիլմով մասնակցում էինք «Cinema perpetuum mobile» միջազգային կինոփառատոնին, ծանոթացա «Եվ կրկեսը ժամանեց…»-ի սցենարի հեղինակ Օլգա Զայցմենցևայի հետ: Բայց, քանի որ այդ սցենարն ավելի շատ ռուսական մթնոլորտն ու կենցաղն էր ներկայացնում, փորձեցինք այն հայկականացնել, այդ հարցում ինձ օգնեց ֆիլմի համահեղինակ Արթուր Մկրտչյանը, ով, ի դեպ, նաև «Մարգար պապը» ֆիլմի սցենարի հեղինակն է: Ֆիլմը ներկայացնում է մի գյուղի պատմություն, որտեղ մարդիկ ապրում են այնքան շատ խնդիրներով, որ հաճախ, հոգսերի շղթայում խեղդվելով, չեն նկատում ուրիշ ոչինչ… Եվ ահա գյուղ է ժամանում շրջիկ կրկեսը…»:

Կրկեսը գյուղում հեղափոխություն է բերում, բազում խնդիրներ լուծում, արթնացնում հավատի ու հեքիաթի առաջին լուսաբացը: Որն այնուհետև այնքա՜ն հաղթական է լինում, այնքա՜ն վերելքներ բերում, օգնում սավառնել, հավատալ ու երազել, ապրել՝ անկախ ամեն ինչից… Ֆիլմի ներկայացրած արժեքները իրենց ասելիքն ու ուժը կրկնապատկում են հատկապես այն բանի շնորհիվ, որ հնչում են մանկական շուրթերից:

Ի դեպ, ֆիլմի գլխավոր դերը ներկայացնում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի որդին՝ Գևորգ Մամուլյանը: «Իրավունքի» հետ զրույցում 4-րդ դասարանում սովորող փոքրիկը պատմեց. «Սա արդեն 4-րդ ֆիլմն է, որում նկարահանվում եմ, հաջորդը կուզեմ ձկնորսի դերում հանդես գալ, նավակով ձկնորսական շրջագայության գնալ: Որոշել եմ դերասան դառնալ, ինձ շատ է հետաքրքրում այս աշխատանքն ու մասնագիտությունը, էկրաններին հայտնվելը: Ու նաև ամեն ֆիլմ ինձ ինչ-որ բան է սովորեցնում»:

 

«Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի միջազգային պրեմիերան կկայանա դեկտեմբեր ամսին Մոսկվայի «Աստղ» կինոթատրոնում :



ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ