Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԵԾ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԵՐևԱՆՅԱՆ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԵՒ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԵԾ ԱՇԽՈՒԺՈՒԹՅՈՒՆ ԵՐևԱՆՅԱՆ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ԵՒ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

Այսօր քաղաքի տարբեր հատվածներում մեծ աշխուժություն էր տիրում, սակայն պատճառը ոչ թե հանրահավաքներն էին, այլ դրական ու գարնանային օրվա առթիվ քաղաքի մաքրազարդումը: Բնակիչների մի հատված դուրս էր եկել շաբաթօրյակ անցկացնելու, իսկ մյուս մասը` ծառատունկ իրականացնելու: Շրջելով Նոր Նորքի այգիներից մեկով`«Վիշապի պուրակով», հարյուրոավոր մարդկանց մեջ հանդիպեցինք քաղաքական գործիչ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ, ով իր դստեր Էլյայի հետ իրականացնում էր ծառատունկ: Ինչպես նշեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղարը. «Տարիներ առաջ ես եւ տասնյակ այլ երեւանցիներ՝ «Ժառանգությունից» գործընկերներս, «Փրկենք Վիշապի պուրակը», «Մենք ենք քաղաքի տերը», «Մեր քաղաքը» նախաձեռնությունից՝ հրաշալի երիտասարդներ այս այգին՝ Վիշապի պուրակները պաշտպանեցինք «կառուցապատումից», իսկ այսօր դուստրս՝ Էլյան քափուքրտինք մտած այնտեղ ծառեր տնկեց: Ծառատունկի վերջում ասում էր՝ «պապ, գնանք էլի ծառ տնկենք»: Հոգիս փառավորվեց, որ նրան դա անչափ դուր եկավ ու նա իր քաղաքի համար առաջին գործն արեց»:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ