Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ ԱԿՏԻՎ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԵՆ ԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ ԱԿՏԻՎ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԵՆ ԱՆՈՒՄ

 

Այսօր միանալով Երեւանի քաղաքապետարանի «Մաքուր պահենք մեր քաղաքը» կոչին՝ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմը, ինչպես նաեւ  «Իմ Հայաստան» փառատոնը նախապատրաստող աշխատանքային խումբը, նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականն ու «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին` ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Նշենք, որ շաբաթօրյակի մասնակիցները մաքրեցին ու բարեկարգեցին Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածը, որտեղ նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայ բարերարների ճեմուղին»:

Ի դեպ, շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցում էր նաեւ արտգործնախարարի պաշտոնակատար Էդուարդ Նալբանդյանը, մինչդեռ որոշ պաշտոնակատար նախարարներ «ակտիվորեն» լռում են ու սպասում նոր կազմավորվող կառավարության դիրքորոշմանը` մասնավորապես իրենց «լինել, թե չլինելու» հարցում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ