Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ԵՐԲԵՄՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼՆ ԻՋԵԼ Է ՈՉ ԹԵ ԵՐԿԻՐ, ԱՅԼ ԱՆՑԵԼ՝ ԸՆԴՀԱՏԱԿ

Արխիվ 12-16

«ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ» ԵՐԲԵՄՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼՆ ԻՋԵԼ Է ՈՉ ԹԵ ԵՐԿԻՐ, ԱՅԼ ԱՆՑԵԼ՝ ԸՆԴՀԱՏԱԿ


Մինչ կատալանոական «Բարեսլոնայի» գլխավոր մազիչ՝Խերարդո Մարտինոն մտածում է թե ի՞նչ է պակասում թիմի խաղին, կատալոնացինեը շարունակում են հիասթափեցնել երկրպագուներին: Չեմպիոնների լիգայում անհասկանալի, անսպասելի եւ միեւնույն ժամանակ ամոթալի խաղից հետո, երբ Խերարդո Մարտինոյի սաները երկու խաղերի արդյունքում 1:2 հաշվով զիջեցին Մադրիդի «Աթլետիկոյին» եւ դուրս մնացին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ փուլից, բավական չէր,  Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտություն կրեց «Գրանադայից»: Ինչը խոսում է այն մասին, որ թիմում իսկապես խնդիրերը լուրջ են, եթե Չեմպիոնների լիգայի դեպքում, «Աթլետիկոյին» հսկայական ուժ եւ մոտիվացիա էր տալիս այն փաստը, որ վերջիններս 40 տարի է ինչ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում չեն եղել, ապա «Գրանադային» պարտվելու համար մի այդպիսի մեծ ուժ հենց «Բարսային» էր հարկավոր: Խնդիրն այն չէ, որ թիմը պարտավոր է միշտ հաղթել, հասկանալի է, որ յուրաքանչյուր ակումբում էլ լինում են ճգնաժամային պահեր, այստեղ հարցն այլ է, ստեղծված կարծիքը, որ «Բարսայի» ֆուտբոլիստներին այլեւս ոչինչ չի հետաքրքրում գնալով հաստատվում է: Ինչն արդեն շատ ավելի է բարդացնում իրավիճակը: Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» այս պահին միայն երրորդն է, ու դեռ հարց է ինչ «անակնկալներ» է պատրաստում թիմը երկրպագուների համար մինչ մրցաշրջանի ավարտը: Չեմպիոնների լիգան արդեն անցյալում է, մնում է կենտրոնանալ Իսպանիայի գավաթի խաղարկության վրա, որտեղ կատալոնացիների մրցակիցը՝ «Ռեալն» է: Մրցաշրջանի ընթացքում տապալել բոլոր մրցաշարերը միաժամանակ մի փոքր շատ է, անգամ այլեւս ոչ մի ձգտում չունեցող թիմի համար…

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ