Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՆՐԱ ՊՈԵԶԻԱՅԻ ՆՄԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ Է ՈՒ ԵԶԱԿԻ

Արխիվ 12-16

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՆՐԱ ՊՈԵԶԻԱՅԻ ՆՄԱՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ Է ՈՒ ԵԶԱԿԻ


Հայ մեծանուն բանաստեղծ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց գրողի ծննդյան օրը` ապրիլի 14-ին, Կոմիտասի անվան Պանթեոնում: Մայրաքաղաքի հանրակրթական տարբեր դպրոցի աշակերտներ, գրողի կրտսեր գրչակից ընկերներ, բարեկամներ, հասարակական և քաղաքական գործիչներ Պանթեոնում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծանուն գրողի հիշատակին` կատարելով նրա պատգամը` Ինձ բացակա չդնեք:

Հայաստանի գրողների Միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ բնորոշմամբ, Համո Սահյանը այն բանաստեղծներից էր, ով Հայաստանը սիրում էր ոչ թե իր քարտեզով, այլ իր պատմության խորքով, ապագայի մեծությամբ: Հայաստան, Արցախ անունները մշտապես եղել են նրա գրականության թեմաների մեջ. «Սահյանը միայն բանաստեղծ չէր, նա մթնոլորտ ստեղծող էր, մարդ և փիլիսոփա: Նրա թողած բանաստեղծությունները այսօր էլ կենդանի են և հնչում են մարդկանց շուրթերից»,-մեկնաբանեց ԷԴՈՒՐԱԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ:

ԼՂՀ գրողների միության նախագահ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ եղել է մեծանուն գրողի մտերիմներից մեկը, ով ճանաչել է գրողին նրա կենդանության օրոք: «Բոլորիս հարգանքը, սերը վկայում է նրա անմահության մասին: Մեզանից յուրաքանչյուրի մեջ թռթռում է նրա բանաստեղծության տողն ու բառը: Սակայն, Սահյանի տիրեզերական առեղծվածը մինչև այսօր մեր իրականության մեջ բացահայտված չէ: Համո Սահյանի նկարագիրը նրա պոեզիայի նման անկրկնելի է ու եզակի»:

Ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում են սիրում Համո Սահյանին և 2014 թվականը Արցախի գրողների միության անունից հայտարավել է սահյանական պոեզիայի տարի: Համո Սահյանի մտերիմ ընկերներից է նաև «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոնի նախագահ Շչորս Դավթյանը, ով Սահյանին ճանաչել է մոտավորապես 25 տարի: Խոսելով մեծանուն գրողից Շ. Դավթյանը փաստեց, որ Սահյանը բնավորությամբ այդքան էլ շփվող չի եղել: Ամենից առաջ նրան հետաքրքրել է հետևյալը. «Հասկանում ես բանստեղծության խորքը, ուրեմն կզրուցի քեզ հետ, իսկ եթե ոչ, ուրեմն՝ չի զրուցի: Կենցաղում նա սովորական մարդ էր և ոչ մեկից չէր տարբերում: Ուղիղ 25 տարի մենք ընկերություն արեցինք, այժմ էլ տպագվում է «Քառորդ դար Համո Սահյանի հետ» գիրքը, որտեղ ամեն ինչ մանրամասնորեն ներկայացվում է: Ես գնահատում եմ նրան, որպես բանաստեղծ, մտածող և մարդ»,-նշեց ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆԸ և ընդգծեց, որ գրողի 100-ամյակը պետք է առիթ լինի ոչ թե միջոցառումներ կազմակերպելու համար, այլ նրան գնահատելու, ով հայ գրականության մեջ մի նոր ուղղություն ստեղծեց: Դավթյանի հիշողությունները կապված Համո Սահյանի հետ շատ են, սակայն, ամենավառ հիշողությունը Սահյանի և բնության հետ է կապված: «Սահյանը իրեն շատ լավ էր զգում բնության մեջ , երբ բնության գրկում էինք լինում, նա կանգնում ժամերով նայում էր անտառին, սարին, քարին, աղբյուրին: Այդ ժամանակ ես նրան չէի խանգարում, որովհետև նա բնության մեջ զգում ու նկատում էր այն երևույթները, որը մեզ`հասարակ մարդկանց համար հասու չէ: Նա զարմանալիորեն գիտեր ապագան տեսնել, դեռ 70-ական թվականների կեսին նա ցավում էր, որ Հայաստանից մարդիկ գնում են և նրա «Ա՜խր ես ինչպես ուրիշ տեղ գնամ» բանաստեղծությունը հենց դա էր վկայում: Նա տագնապում էր նաև հողի, ջրի, հասկի ճակատագրի համար, քանզի մի փոքրիկ հասկի մեջ նա հսկայական խորդհուրդ էր տեսնում» ,-հավելեց Դավթյանը: Նրա կարծիքով Սահյանը դեռևս վերջնական գնահատված և բացահայտված չէ:

«Համո Սահյանը մեր դարի մեծագույն բանաստեղծներից մեկն է, բնության և մարդու փոխհարաբերությունները յուրովի մեկնաբանող: Որպես մարդ նա անզուգական էր, այնքան իմաստուն ու խորը: Ես հպարտ եմ, որ եղել են ժամեր, երբ նրա տանը միասին զրուցել ենք, նա այնքան պարզ էր ու մարդամոտ: Անպայման նրա բոլոր ստեղծագործությունները պետք է հավաքել և տպագրել»,- «Իրավունքի» հետ զրուցում նշեց ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ:

Նշենք, որ Համո Սահյանի 100-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել նաև Հայաստանի Ազգային գրադարանը: Այստեղ հավաքված գրականագետները և պարզապես գրողին ճանաչող անձինք, վերհիշեցին գրող և փիլիսոփա Համո Սահյանին: Սահյանի մասին հուշերն ու մեջբերումները ընդմիջվում էին նրա բանաստեղծությունների ներկայացմամբ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ