Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐԴԵՆ ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆ, ՄԱՐԴ ԾԵԾՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՐԶՊԵ՞Տ

Արխիվ 12-16

ԱՐԴԵՆ ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆ, ՄԱՐԴ ԾԵԾՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՐԶՊԵ՞Տ

Ինչպես հայտնի է երեկ ԲՀԿ պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ով պատգամավոր է ընտրվել Հրազդանի տարածաշրջանից, ԱԺ ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Դավիթ Քոչարյանը, ով մեծամասնական կարգով ընտրվել է պատգամավոր, հեռացել է նաեւ ԲՀԿ-ից: Թե ինչու է ԲՀԿ-ականը պատգամավորը լքել կուսակցությունը, դեռ հայտնի չէ, բայց այս պահին նա Հայաստանում չէ: Սակայն, "Իրավունք"-ին հասած տեղեկություններով վերջինս հավակնում Կոտայքի մարզպետի պաշտոնին, եւ, դա է նրա պատգամավորական մանդատից հրաժարվելու, թերեւս միակ պատճառը: Այն, որ արդեն նախկին ԲՀԿ-ական պատգամավորը վատ ախորժակ չունի պարզ է, բայց պարզ չէ, թե ինչպես կարող է աղմկահարույց միջադեպերի կենտրոնում հայտնված, ընդհուպ ըստ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների` մարդ ծեծող պատգամավորը, դառնա մարզպետ:

Հիշեցնենք, որ վերջերս Դավիթ Քոչարյանը աղմկահարույց միջադեպի կենտրոնում էր հայտնվել եւ մարտի 9-ի երեկոյան Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել: Հրազդանի "Վե վե սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որի շարունակությանը միջամտել է վերը նշված կուսակցության պատգամավորը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ