Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԴԵՄ ԵՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ` ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

«ԴԵՄ ԵՄ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ` ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐՈՒՄ

"Կուտակային կենսաթոշակի մասին" օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող "ԴԵՄ ԵՄ" քաղաքացիական նախաձեռնության անդամները յուրօրինակ բողոքի ակցիա են անցկացնում`բանկոմատներում կանխիկացնելով իրենց ամբողջ աշխատավարձը:

Նախաձեռնության անդամների  կարծիքով` կուտակային կենսաթոշակի պարտադիր պահումները բյուջեն լցնելու միջոց են: Նշենք, որ նախաձեռնության անդամները եւս մեկ ակցիա են իրականացնում` հնարավորինս ուշացնելով կոմունալ վարձերի վճարումը` այդ կերպ "պատժելով" կառավարությանը, որպեսզի վերջինս էլ չկարողանա ժամանակին կատարել իր ֆինանսական պարտականությունները: Թե արդյոք նման քայլերը որեւէ կերպով ազդել են բանկային համակարգի աշխատանքի եւ կայունության վրա, ճշտեցինք ԿԲ մամուլի ծառայությունից, որտեղից էլ տեղեկացրին. "Ոչ, այս պահի դրությամբ որեւէ փոփոխություն չկա":

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ