Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԱՅԴ ԵՐԳԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ»

Արխիվ 12-16

«ԱՅԴ ԵՐԳԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ ԵՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հայտարարել է, որ 1915-ի դեպքերին առնչվող բանաձեւի` ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի օրակարգ բերվելու եւ ընդունվելու դեպքում իրենք լուռ չեն մնա: Թուրքի` նման հայտարարության հետ կապված մեկնաբանություն ստացանք թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ. "Դրանք հին երգեր են, որոնք մի քանի անգամ Թուրքիայի կողմից լսել ենք: Երբ ԱՄՆ-ի կողմից նախաձեռնություն է լինում, նրանք նման հայտարարություններով են սովորաբար հանդես գալիս, սակայն այստեղ այլ հանգամանք կա. փաստորեն, մենք տեսնում ենք տասնամյակների ընթացքում ամերիկյան Կոնգրեսը տարբեր բանաձեւեր է փորձում ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ, բայց դա չի ընդունվում: Այդ բանաձեւը նույնպես կարելի է բնութագրել` որպես հին երգ: Ամերիկյան վերջին տասնամյակների իշխանությունները` լինեն հանրապետական, թե դեմոկրատական, միշտ Թուրքիայի հետ ունեցած դաշնակցային հարաբերությունները վեր են դասել ե՛ւ արդարության վերականգնման սկզբունքից, ե՛ւ հանցագործությունը դատապարտելու սկզբունքից: ԱՄՆ-ն չի կարողացել ճիշտ կողմնորոշվել  կարեւորագույն հարցերի շուրջ, նա վեր է դասել քաղաքական շահը, ես կարծում եմ, որ այս անգամ ԱՄՆ-ն կդիմի իր հին հնարքներին":

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ