Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՅԿՈՏ ԿՀԱՅՏԱՐԱՎԻ»

Արխիվ 12-16

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՅԿՈՏ ԿՀԱՅՏԱՐԱՎԻ»

Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցավ ասուլիս "Հոմոֆաշիզմի դևսեւորումները Հայաստանի կրթական համակարգում" թեմայով: Չնայած կառավարության դիրքորոշմանը` Արեւմուտքի կողմից հովանավորվող ՀԿ-ները, այսպես կոչված , գենդերային բաղադրիչը ցանկանում են ներդնել ուսումնական ծրագրում` կազմակերպելով "փակ" հավաքներ: Բանախոսներն էին "Համահայկական ծնողական կոմիտեի" նախագահ Արման Բոշյանը, "Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման" ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը եւ լրագրող Արթուր Հովհաննիսյանը:

Ա.Բոշյանը ուրախությամբ նշեց, որ ապրիլի 3-ին կառավարությունը մերժել է մի ծրագիր, որով ներկայացված էր գենդերային միջոցառումների ցանկը:

- Մեր առաջարկությամբ կառավարությունն ընդունել է նմանատիպ մի նախագիծ` կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին տարբեր ծրագրերի, միջոցառումների ու իրավական ակտերի ցանկ. օրենքը փոփոխության ընթացքում է: Եվ եթե հանկարծ նոր կառավարությունը փորձի դպրոցական համակարգում մտցնել գենդերային գաղափարախոսություն` համահայկական բոյկոտ կհայտարարվի նման դասընթացներին: Կառավարությունը մերժել է նաեւ դպրոցական համակարգում "գենդեր" եզրույթը դասագրքերում ընդգրկելու նախաձեռնությունը: Մենք վերջերս Լեզվի պետական տեսչությունից ստացել են թիվ 275 փաստաթուղթը, համաձայն որի` գենդեր բառը նույն սեռափոխված վարքն է:

Պարոն Բոշյանի խոսքով.

- Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ մեր հարցմանը գրավոր պատասխանել է` հավաստիացնելով, որ Հայաստանը չունի որեւէ միջազգային պարտավորություն գենդեր եզրույթը Հայաստանում օգտագործելու համար: Ասեմ նաեւ, որ թիվ 57 օրենքը` ոչ պաշտոնական անունը գենդերային օրենքը, Ղրղըզստանի համապատասխան օրենքից է թարգմանվել տարիներ առաջ, նախկին սոցապ նախարարության միջոցոներով, որի վրա ի դեպ  ծախսվել է երեք միլիոն 500.000 դրամ:

Հ.Գ. "Գենդերային օրենքի" ազգակործան հետեւանքների մասին բանախոսների մտավախություններն ու դրանց դեմ պայքարի մասին կարդացեք "Իրավունքի" առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ