Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՔԱՌՅԱԿԻ՚ ՏՐՈՀՄԱՆ ԱՊԱԳԱ ՔՐՈՆԻԿՈՆԸ

Արխիվ 12-16

ՙՔԱՌՅԱԿԻ՚ ՏՐՈՀՄԱՆ ԱՊԱԳԱ ՔՐՈՆԻԿՈՆԸ

Ինչպես հայտնի է, թեեւ պաշտոնապես վարչապետի անունը հայտարարվեց կիրակի, դեռ օրեր առաջ  քաղաքական վերնախավում գրեթե համոզված էին, որ ՀՀ վարչապետ կնշանակվի Հովիկ Աբրահամյանը: Առաջիկայում նոր վարչապետի հետ համագործակցության կառավարություն, այսինքն կոալիցիա մտնել-չմտնելու վերաբերյալ իրենց պատասխանները կտան ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն կառավարությունում կունենա մեկ-երկու ներկայացուցիչ եւ ընդդիմությունից կվերադառնա իշխանության մեջ:
Դա սպասվում էր, քանի որ ակնհայտ էր, որ կարկառուն դաշնակցական Վահան Հովհաննիսյանին հենց այնպես դեսպան, այն էլ` Գերմանիայի նման կարեւոր երկրում, չէին նշանակի: Իսկ քառյակի առաջնորդների նիստին, ՀՅԴ-ի չմասնակցելը առավել քան խոսուն փաստ է: Որպես ՀՅԴ ներկայացուցիչ կառավարությունում, տրվում է Դավիթ Լոքյանի անունը, վերջինս փորձ ունի աշխատելու ինչպես գործադիր, այնպես էլ` օրենսդիր իշխանության մեջ: Հիշեցնենք, որ ԱԺ-ում Դ. Լոքյանը ղեկավարում  էր նաեւ ՙմազութի գործով՚ ժամանակավոր հանձնաժողովը: Նա երբեք իրեն  թույլ չի տվել քննադատել Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին: Ավելին, որոշ տեղեկություններով, Լոքյանը ՀՅԴ-ում ներքին ընդդիմություն էր, դեմ էր ՀՅԴ-ի ներկայիս երեւացող դեմքերի պոպուլիստական գործողություններին եւ արեւմտամետ խաղերին: Նշենք նաեւ, որ Դ. Լոքյանը որպես անձ ընդունելի է անձամբ Հովիկ Աբրահամյանի համար, իսկ Լոքյանի որդին Հ. Աբրահամյանի ամենանվիրված օգնականերից է: Բացի այդ, կարեւոր է նշել, որ Լոքյանը անձնապես լավ հարաբերություններ է պահպանել շատ հանրապետականների հետ եւ ունի հարգանք` նրանց շրջապատում:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնի, սակայն կդադարի հանդես գալ ընդդիմադիր կեցվածքով եւ կվերադառնա այլընտրանքի դիրքերին:
Այս պարագայում սպասվում է վերջին շրջանի ներքաղաքական լարվածության կտրուկ նվազում, ինչը  նորանշանակ վարչապետին եւ նորաստեղծ կառավարությանը թույլ կտա իրականացնել մի շարք ծրագրեր` երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտին, ապա այստեղ գործելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի ներսից պառակտված ՀԱԿ-ը եւ ծաղրածուի վերածված Րաֆֆի Հովհաննիսյանի ՙԺառանգության՚ մնացորդները: Հավանաբար, նրանց միջեւ կծավալվի պայքարը` ընդդիմության դրոշակակիրը լինելու համար: Սակայն այդ դեպքում ԼՏՊ-ն եւս մեկ անգամ կճաշակի ԲՀԿ-ի հետ միավորվելու իր ֆիքս գաղափարի սխալ լինելու դառը պտուղները, ու դա կբերի ՀԱԿ-ի ներքին հակասությունների աճ, եւ, հավանաբար, ՀԱԿ-ը վերջնականապես քաղաքական աղբանոց կտեղափոխվի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ