Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙՆՐԱՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԱԺ-ՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՆՐԱՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԱԺ-ՈՒՄ՚

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ քաղաքական հնությունները կարծես փորձում են վերածնվել: Դրա վառ օրինակն է մթի եւ ցրտի կնքահայր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն օրերս մեծ արագությամբ սեփական դամբարանից շարժվել էր խորհրդարանական ՙայլընտրանքի՚ ճանապարհներով: Թե ՀՀ նախկին նախագահի նման թեթեւ պահվածքը  ընդունելի± է որպես ընդդիմության վառ ներկայացուցչի, ճշտեցինք ՙՔրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՚ կուսակցության նախագահ, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻՑ.
-Ճիշտն ասած, անտարբեր եմ այդ քայլերի նկատմամբ, չեմ ցանկանում գնահատել իրավիճակը, քանի որ տվյալ քաղաքական ուժի հետ հույսեր չեմ կապում` ո°չ երկրի եւ ո°չ էլ ժողովրդի բարեկեցությունն ապահովելու համար: Այդ գործընթացում համագործակցություն չի կարող լինել, նրանց մոտ տարբեր մոտեցումներ են, մեկն այլընտրանք է, մյուսը ոչ իշխանական ուժ է: Պետք է նշեմ, որ բոլորն էլ իշխանության որոշմամբ են հայտնվել Ազգային ժողովում: Նրանք սպասարկում են իշխանությանը, կատարում նրա պատվերները: Պարզապես, ԱԺ-ում պետք է խճանկար լիներ: Ինչպես կարող են նրանք հարց լուծել, որ մենք էլ քննարկենք այդ գործողությունները:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ