Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵ ՖԱԿՏՈ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԿՍՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵ ՖԱԿՏՈ ՆԱԽԱԳԱՀԸ ՍԿՍՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Երեկ երեկոյան շրջանառության մեջ հայտնվեց Ուկրաինայի ՙհեղափոխական նախագահ՚ Ալեքսանդր Տուրչինովի ստորագրությունը կրող մի հրաման, ըստ որի նա, այնուամենայնիվ, հարավ-արեւելքում բանակի ներգրավվածությամբ ռազմական գործողություններ սկսելու հանձնարարականը տվել է: Այդ հրամանագրով նախատեսվում է.
ՙ1. Գործողության մեջ դնել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի 2014թ. ապրիլի 13-ի ՙԱհաբեկչական վտանգի հաղթահարման եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհապաղ միջոցառումների մասին՚ որոշումը:
2. Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը գործողության մեջ դնող հրամանագրի նկատմամբ վերահսկողությունը դնել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարի վրա:
3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է հրապարակման օրվանից՚:
Իսկ թե գործնական դա ինչ տեսք կունենա եւ ինչ հետեւանքների կհանգեցնի, շատ արագ կդառնա ակնհայտ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ