Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԻՍԿ ՄՈՎՍԵՍԻ ԴԻԱԿՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱ

Արխիվ 12-16

ԻՍԿ ՄՈՎՍԵՍԻ ԴԻԱԿՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱ


Քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով որոշ փորձաքննությունների արդյունքներ արդեն պատրաստ են: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Իսրայել Սարգսյանի պաշտպան ԳԱՅԱՆԵ ԳԱԼՈՅԱՆԸ: Փաստաբանի խոսքով, սակայն.
-Որոշ փորձաքննությունների պատասխաններ արդեն կան, բայց դեռեւս չեմ  հասցրել ծանոթանալ, ամեն դեպքում չեմ կարծում, որ ինչ-որ բան հայտնաբերված լինի իմ պաշտպանյալի հետ կապված: Կծանոթանամ, կտեղեկացնեմ:  Մի բանում վստահ եմ` նախաքննական մարմինը շտապեց` հայտարարելով, թե աղմկահարույց սպանության գործը բացահայտված է: Ճիշտն ասած, ես մտածում եմ, որ նախաքննական մարմինն ապացույց չունի եւ պիտի մեղադրանքը առհասարակ հանի իմ պաշտպանյալի վրայից, ոչ թե ցմահ ազատազրկման դատապարտի: Նախաքննական մարմինը դեռեւս Մովսես Ներսիսյանի նկատմամբ իրավական կարգավիճակ չունի ձեւավորած: Մովսես Ներսիսյանը չի դիտվում մեղադրյալի կարգավիճակում: Եվ եթե Մովսես Ներսիսյանը մեղադրյալ չէ, ապա մինչեւ հիմա ինձ համար անհասկանալի է, թե ինչո±ւ է իմ պաշտպանյալը մեղադրյալի կարգավիճակում` սպանության դրվագով:
Հիշեցնենք, որ նախաքննության վարկածով Իսրայել Սարգսյանը հենց Մովսեսին է պատվիրել Արթուրի սպանությունը: Ապա, գործն անելուց հետո, սպանել է Մովսեսին ու դիակը գցել կոյուղին: Բայց դիակն այդպես էլ չհայտնաբերվեց, եւ ահա ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեցինք ճշտել, որ եթե մինչ օրս Մովսեսի դիակն այդպես էլ չի հայտնաբերվել, նախաքննական մարմինը նույն վարկա±ծն է շարունակում առաջ տանել: Ստացանք միայն հետեւյալ պատասխանը. ՙՆախաքննությունը շարունակվում է, նորություններ լինելուն պես կհայտնենք՚:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ