Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԷՔՍՊՐՈՄՏ ԱՐԵՎՄՏՅԱՆ

Արխիվ 12-16

ԷՔՍՊՐՈՄՏ ԱՐԵՎՄՏՅԱՆ

Ձմեռվա բքին, սառնամանիքին,
Եվրամիության ճամփան դժվար է,
Երկար` Ալիկի համար:


ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻՆ`
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ
(ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻ ԲՈՂՈՔԻ
ԱԿՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ
ՎԵՐՋԻՆԻՍ ՊԱՍՏԱՌԸ
ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ջահելներին երես տվի, պաստառ առան:


% % %
ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԱԿԱՆՋԱԿԱԼԸ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Գետնին պառկում եմ` վրես են պառկում, չեմ պառկում` ականջակալներս են տանում:


% % %
ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ
ԲՈՉԿԱ ԳԼՈՐՈՂԸ
(ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ` ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ՙ
Ես պատրաստ եմ աշխատել, պատրաստ եմ եւ չաշխատել՚:
ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ


ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Էս ինչ զուլում երկիր ա, Գառնու տաճարում վետերոկ ուզեցի սարքել` չթողեցին, Օպերայի տնօրեն նշանակեցի` կոլեկտիվը չի ընդունում:


% % %
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՑՀԱՅՄԵՐ

Ըստ Տիգրան Կարապետիչի` Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական դաշտում ծավալած վերջին իրադարձությունը ցույց տվեց, որ նա քաղաքական հոտառությունը կորցրել է:


% % %
ՉՈՒՏՈՂԻ ՄԱԼԸ ՈՒՏՈՂԻՆ ՀԱԼԱԼ Ա
(ՀՅԴ-Ի` ԵՌՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ
ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ)


Որտեղ հաց` այնտեղ կաց:


% % %
ՀՈՎՍԵՓ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ
ՏՐՏՈՒՆՋԸ


Էս ինչ զուլում երկիր ա, ՙԺառանգությանը՚ ոչ աղջիկ են տալիս, ոչ` աղջիկ տանում...

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ