Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Արխիվ 12-16

«ԵԼՔ ՉԿԱ» ՖԻԼՄԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԿԱՆՆԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ


«Ելք Չկա» գեղարվեստական ֆիլմը մայիսի 21-ին կներկայացվի Կաննի միջազգային կինոփառատոնում: «Իրավունքի» հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր, գլխավոր դերակատար ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԸ հույս հայտնեց, որ  Կաննում ֆիլմը մեծ հաջողություններ կգրանցի. «Հուսով ենք, որ մեծ հաջողություններ կունենանք արդեն միջազգային ասպարեզում»:

Ի դեպ, վաղը` Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին «ԱԶԴԱԿ» լրագրողական ակումբում տեղի կունենա «ԵԼՔ ՉԿԱ» գեղարվեստական ֆիլմի մամլո ասուլիսը: ֆիլմի ռեժիսոր ՎԱՀԵ ՍԱՅԱՆԸ եւ պրոդյուսեր, գլխավոր դերակատար ԿԱՄՈ ՈՒՆԱՆՅԱՆԸ Կաննի միջազգային կինոփառատոնին մեկնելուց առաջ կպատմեն , ոչ միայն կինոփառատոնին մասնակցության  այլ նաեւ ֆիլմի առաջիկա հաջողությունների մասին:

«Ելք չկա» գեղարվեստական ֆիլմի երեւանյան պրեմիերան կայացել է այս տավա փետրվարի 14-ին, իսկ մարտի 22-ին արդեն ԱՄՆ-ում, որից հետո կնքվեց մասշտաբային ցուցադրման պայմանագիր, որը տեղի կունենա հունիս ամսվա կեսերին: Ապրիլի 4-ին Բելգիայում նույնպես կայացավ «Ելք Չկա» ֆիլմի պրեմիերան: Rec Time փրոդաքշնը կնքել է պայմանագիր Ռուսաստանի ALL MEDIA խոշորագույն ընկերության հետ: Մարտի 13-ին Մոսկվայում կայացավ հանդիպում ընկերության ներկայացուցչի հետ, ով ֆիլմը դիտելուց հետո տպավորված առաջարկեց կրկնօրինակել այն: Աշնանը «Ելք Չկա» գեղարվեստական Ֆիլմը կցուցադրվի Ռուսաստանի 6 քաղաքներում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ