Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԱՍԻՍ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԱՆԱԿՆԱԿԱԼՆԵՐՈՎ ԼԻ ՀԱՄԵՐԳ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՄԱՍԻՍ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԱՆԱԿՆԱԿԱԼՆԵՐՈՎ ԼԻ ՀԱՄԵՐԳ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ


Մայիսի 14-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա երիտասարդ ժողովրդական երգիչ ՄԱՍԻՍ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ «Ժպտում եմ, որովհետև երգում եմ» խորագրով մենահամերգը: Ի՞նչ երգեր են ներկայացվելու եւ ի՞նչ անակնկալներ է սպասվելու համերգին ներկա հանդիսականին «Իրավունքի» հետ զրույցում Մ. Հունանյանը պատմեց մեծ խանդավառությամբ ներկայացրեց, որ համերգը համեմված կլինի տարբեր ժանրերի երգերով, թե՛ էստրադային, թե՛ ժողովրդական, և թե՛ կոմպոզիտորական:

- Մասիս սա Ձեր առաջի՞ն մենահամերգն է:

- Այո, զինված եմ պատասխանատվության ամենաբարձր զգացումով: Հինգ տարեկանից երգել եմ բեմում, ունեցել մի քանի մենահամերգ, բայց այսպիսի համերգ, որտեղ ներկայանալու եմ որպես կայացած երգիչ, առաջին անգամ է:

- Ամբողջ երգացանկից որ երգը կառանձնացնեք Ձեզ համար, իբրեւ ամենահարազատ երգ:

- Բոլոր երգերը երգում եմ առանձնակի սիրով ու յուրովի մոտեցմամբ: Միայն կառանձնացնեմ այն երգը, որը երգարվեստում դարձավ իմ այցեքարտը: Այն ինձ հետ հավասար երգում են ամենուրեք: Խոսքը «Ծով ես, ծով ես» երգի մասին է, իսկ մնացած երգերս կմնան անակնկալ իմ սիրելի հանդիսատեսի համար:

- Իսկ անակնկալներ սպասվո՞ւմ է:

- Ցանկանում եմ, որ հնարավորինս անակնկալներով լի համերգ լինի: Մինչ այժմ համեգի պրոդյուսերի հետ քննարկվել ու հաստատվել են բազմաթիվ մտքեր, որոնք մեկ անգամ ևս կարդարացնեն հանդիսատեսի սպասելիքները: Համերգի երաժշտական խումբը կազմված կլինի ժամանակակից և ժողովրդական  նվագարաններով: Հպարտ եմ, որ աշխատելու եմ վաստակավոր արտիստների, լավ երաժիշտների հետ:

-  Այս համերգը Ձեզ համար...

- Այս մենահամերգն ինձ համար պատասխանատու և համարձակ քայլ է դեպի մեծ արվեստ:Սիրով սպասում եմ ու ուզում եմ կրկին միասին ժպտանք, երգենք, պարենք, ապրենք հուզումնալի պահեր:


ԶԱՌԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ