Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՄԵՆՔ ՀԱԿ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ՚

Արխիվ 12-16

ՙՄԵՆՔ ՀԱԿ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԵՆՔ՚

ՙՄենք չենք սպասելու կառավարության աշխատանքին եւ շարունակելու ենք պահանջել ՀՀ նախագահի հրաժարականը՚: Այս տեսակ հատարարությամբ են հանդես եկել օրերս ՀԱԿ-իստները: Քաղաքական քառյակը, ըստ էության, իր վերջակետը դրեց եւ արդյունքում մնաց դուետը, որի մյուս կողմը ներկայացնում է ՙԺառանգություն՚ կուսակցությունը: Թե արդյոք միանում են ՀԱԿ-ի վերը նշված հայտարարությանը` հարցին ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ նախ ասաց, որ այդ հայտարարությամբ նրանք ավելի շուտ են հանդես եկել` նշելով, որ ցանկանում է ամբողջական իշխանափոխություն եւ համակարգային փոփոխություն:
-ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասել է, որ դեռ կսպասենք կառավարության ծրագրին, ըստ որի` հետո կորոշենք` պահանջել նախագահի հրաժարականը, թե` ոչ:
- Բայց նա նաեւ ասել է, որ միեւնույն է` դրական ոչինչ չի սպասում եւ ակնկալում:
- Իսկ որքանով է ճիշտ նոր կառավարության աշխատանքի որակը նախապես կանխատեսելը:
- Ոչ, կարծում եմ դրա կարիքը չկա, քանի որ նախկին վարչապետի ծրագրային դրույթում գրված չէր, որ պետք է երկիրն աղքատացվի, ժողովուրդը պետք է թալանվի, մոնոպոլիան գնալով պետք է աճի, փոքր ու միջին բիզնեսը պետք է ոչնչանան եւ այլն: Հաստատ ոչ մի նման ծրագրով Տիգրան Սարգսյանը չէր եկել կառավարություն:
- Հիմա դուք միանալու եք ՀԱԿ-ի հայտարարությանը:
- Մենք միանալու խնդիր չունենք, դա մենք ենք ասել:
- Ստացվում է, որ իրենք Ձեր դիրքորոշումն են հայտարարում:
- Ոչ էլ` իրենք մերն են արտահայտում, բայց այդ մասին մենք ավելի շուտ ենք ասել:
- Բայց միասնական եք պայքարի դուրս գալու:
- Ես հուսով եմ, որ բոլորս միասնական կպայքարենք:
Կարծես, մրցավազքի դուրս եկած լինեն այս կուսակցությունները` ՙՈվ շուտ կասի` նա էլ կհաղթի՚ տարբերակով:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ