Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

Ինչպես տեղեկացանք ՀՅԴ-ին մոտ կանգնած վստահելի աղբյուրից, Ծաղկաձորում տեղի ունեցող տարեկան գերագույն ժողովի կուլիսներում բավականին կոշտ բախումներ են եղել ՀՅԴ հայաստանյան կառույցի եւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դաշնակցական ջոջերի միջեւ: Այդ արեւմտյան կառույցների ներկայացուցիչները հայաստանյան գործընկերներին մեղադրել են ՙռուսներին ամբողջովին ծախված լինելու՚ մեջ եւ պահանջել, որ հրաժարվեն իշխող կոալիցիա վերադառնալու, ընդհանրապես իշխանության հետ համագործակցելու գաղափարից եւ հանդես գան հստակ դիրքորոշմամբ` ընդդեմ Մաքսային միությունում Հայաստանի անդամակցության: Նրանք դիմել են ուղղակի շանտաժի` սպառնալով, որ հակառակ դեպքում իսպառ կդադարեցվի հայաստանյան կառույցի ֆինանսավորումը: Ի պատասխան դրա` հայաստանյան դաշնակցականները մեղադրել են ամերիկյան կուսակիցներին այն բանի համար, որ վերջիններս ժամանակին հրապարակավ դատափետել էին Արծվիկ Մինասյանին, Հրայր Կարապետյանին եւ Արթուր Աղաբեկյանին` գրավով Ծոմակի որջը կրակի միջոցով սանիտարական մաքրման ենթարկած երիտասարդների ազատ արձակումն ապահովելու համար:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ