Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

Արխիվ 12-16

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

Ապիրլի 14-ին, ժամը 18:05-ին, հիվանդանոցից Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 1986 թ. ծնված Վաղինակ Սիմոնյանի դիակը: Այդ օրը Կոտայքի մարզի Արզնի գյուղի տարածքում գտնվող ընկերության անասնագոմին կից տնակում Վ. Սիմոնյանին դանակով հարվածել էր 1952 թ. ծնված Միշա Ս.-ն:


ԶՈՀՎԵԼ ԷՐ ԿՐԱԿԻ ՄԵՋ

Անցած կիրակի Ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն քաղաքի Բլբուլյան փողոցի 93 շենքի թիվ 1 բնակարանում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարվել էր ընդամենը 35 րոպե անց: Հրդեհի հետեւանքով 1961 թ. ծնված Ռոբերտ Ղազարյանը ծխահարվել, այրվել եւ մահացել էր:


ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ


26-ամյա Հրայրը հայտնվել էր հիվանդանոցում ապրիլի 13-ին, ժամը 12:25-ին: Ախտորոշվել էր ՙ...ձախ գոտկային հատվածի կտրած ծակած վերք, արտաքին արյունահոսություն՚: Ոստիկանները արագ պարզել էին, որ այդ օրը երիտասարդը վնասվածքը ստացել էր ժամը 11:00-ի սահմաններում, Գեղաշեն գյուղի մոտ, վիճաբանության ժամանակ: Բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին էր ներկայացել 1967 թ. ծնված Լեւոն Ա.-ն եւ խոստովանել, որ Հրայր Գ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է ինքը, եւ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ