Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ԿԿՐԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ՚

Արխիվ 12-16

ՙԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՉԿԱՏԱՐԵԼՈՒ
ԴԵՊՔՈՒՄ ԷԼ ԿԿՐԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ՚


Նոր կառավարության նշանակմանը սպասելիս` քաղաքական դաշտում սրվել է պաշտոնների վերաբաժանման գործընթացը: Որոշակի առաջընթացի ակնկալիքներ ունեն նաեւ տարիներով գործադիրում հայտնվելու հնարավորությանը սպասող որոշ պատգամավորներ: Նշենք, որ նոր վարչապետի անունը հայտնի դառնալուց հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ չի բացառվում, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ զբաղեցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Թե որքանով է ինքը հավանական համարում իր նախարար նշանակվելը, փորձեցինք պարզել անձամբ պարոն Այվազյանից, ով, սակայն, ընդամենը ասաց. ՙԿներեք, բայց չեմ ցանկանում մեկնաբանել՚: Փոխարենը պարոն Այվազյանն անդրադարձավ արդեն իսկ կայացած նշանակումներին.
-Հովիկ Աբրահամյանը շատ փորձված անձնավորություն է, քանի որ իր աշխատած բոլոր կառույցներում շատ լավ է գործել: Ես ճանաչում եմ վարչապետին արդեն քսան տարուց ավել, իր կենսափորձը, աշխատանքային բոլոր ոլորտներում իրականացրած գործունեությունը մի բան են ապացուցում, որ ինքը փորձված, ցանկացած իրավիճակում որոշումներ կայացնող եւ ամենակարեւորը` որեւէ մի տեղ ձախողում չունեցած անձնավորություն է: Հավոզված եմ, որ նա շատ լավ վարչապետ կլինի, անհատական լավ հատկանիշներ ունի: Վստահ եմ, նաեւ որ վարչապետը կարող է հավաքել ունակ, աշխատող թիմ եւ կկարողանա այս պատասխանատու, դժվարին պահել լուծել իր առջեւ դրված խնդիրների գերակշիռ մասը:
Առանձնացնեմ նաեւ հետեւյալ կարեւորագույն հանգամանքը. նոր վաչապետը առանձնացրեց մեկ շատ լուրջ դրույթ: Այն է` տնտեսական աճը, մնացած բոլոր ցուցանիշները, պետբյուջեի կատարումը, դրանք պարզապես զուտ գործիք են հիմնական, բուն նպատակի համար: Իսկ բուն նպատակն է` Հայաստանի հանրապետության քաղաքացու համար ստեղծել բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանք:
- Նոր ձեւավորվելիք կառավարությունում, հատկապես տնտեսական բլոկում, ի±նչ կազմ եք տեսնում:
- Եկեք այդ հարցին չպատասխանեմ, որովհետեւ այդ իրավասությունը վարչապետինն է եւ հանրապետության նախագահինը. ինձ իրավունք չվերապահեմ կանխատեսումներ անելու համար: Նկատեմ միայն, որ վարչապետը նշեց մեկ փաստ, այն է` պատասխանատվությունն ու իրավունքը միասին հարազատ եղբայրներ են: Նախարարները պետք է ունենան իրավունքներ` այդ խնդիրները լուծելու համար, եւ կրեն անձնական պատասխանատվություն: Այսինքն` դաշտը շատ բաց է եւ շատ հստակ. կարո±ղ ես` կտրամադրվի հնարավորություն, չկատարելու դեպքում էլ կկրես պատասխանատվություն: Դա զուտ աշխատանքային առումով, իսկ որոշումների կայացման անձնական պատասխանատվությունը հստակեցվում է շատ հստակ սահմանագծերով: Շատ կարեւոր է նաեւ բաց լինելու հանգամանքը, որ կառավարությունը բաց է բոլորի հետ` ընդդիմադիր, իշխանամետ ուժերի հետ` քննարկելու ցանկացած խնդիրը:
- Իսկ ինչ գնահատական կտաք արդեն նախկին կառավարության աշխատանքին` որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ:
- Դե, գիտեք ինչ կա, համենայնդեպս, նախկին իշխանությունը էլի մեր իշխանությունն է: Իհարկե, բոլոր ոլորտներում էլ եղել են հավասարաչափ ե°ւ ձեռքբերումներ, ե°ւ բացթողումներ: Նախկին կառավարությունը ռեֆորմների ձգտող կառավարություն էր, իսկ ցանկացած ռեֆորմներ իրականացնելու ճանապարհին հանդես են գալիս լուրջ խնդիրներ: Լուրջ խնդիրներից մեկն այն է, որ ցանկացած ռեֆորմ սկզբում լինում է շատ ցավոտ: Եվ հնարավոր է, որ նախկին կառավարության մոտ ցավազրկման գործիքները, միջոցները պակաս են եղել, բայց որ նախկին կառավարությունը ռեֆորմներ իրականացնող եւ ռեֆորմների ձգտող կառավարություն էր, անպայման պետք է մատնանշենք: Համենայնդեպս, այդ ռեֆորմներ պետք լինեն շարունակական:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ