Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ` 60 ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ, 6-Ի ՎԻՃԱԿԸ` ԾԱՆՐ

Արխիվ 12-16

ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ` 60 ՀԱՅ ՎԻՐԱՎՈՐ, 6-Ի ՎԻՃԱԿԸ` ԾԱՆՐ

Սիրիայում իրավիճակը գնալով թեժանում է: Երեկ Դամասկոսի Հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետեւանքով վիրավորվել են մոտ 60 անձ: Կորուստների, ձեռնարկվող քայլերի մասին առավել մանրամասն տեղեկացանք ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՑ. ՙԴամասկոսի Հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետեւանքով կա 60 վիրավոր, որոնցից վեցը գտնվում են ծանր վիճակում: Բավական ծանր վիճակում է մեկ հայ երեխա: Այս պահի դրությամբ զոհերի թիվը մեկն է, զոհված երեխան ազգությամբ հայ չէ՚:
Հիշեցնենք, որ վերջերս լարվել էր իրավիճակը նաեւ Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերում: Զինյալ ահաբեկչական խմբավորումները տասնյակ արկեր էին արձակել Հալեպի տարբեր շրջաններում, մասնավորապես` Նոր գյուղ հայաշատ թաղամասում` մարդկային եւ նյութական լուրջ վնասներ հասցնելով տեղի բնակչությանը:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ